Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

14 հուն 2016 13:10

Ռուբեն Գևորգյանն աղմուկ հանած տեսանյութի և Սամվել Բաբայանի վերադարձի մասին

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումը երեկ տեսանյութ էր տարածել, ապրիլյան պատերազմական գործողությունների վերաբերյալ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ԼՂՀ սահմաններին մոտենում հակառակորդի զորքը՝ ինչի մասին հայ զինվորների կողմից զեկուցվում է հրամանատարությանը, սակայն այնտեղից գործողության դիմելու հրահանգ չկա:

Hayacq.com-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» ղեկավար Ռուբեն Գևորգյանը մեկնաբանելով տեսանյութը, ընդգծեց. «Եթե մեր զինվորները գիշերային տեսանելիությամբ նայում են թշնամուն, ապա իրենք ի՞նչ գիտեն, կամ մենք ի՞նչ գիտենք՝ թիկունքում ինչ է կատարվում: Երբ իրենք հայտարարում են կամ տեղյակ են պահում մեր հրամկազմին, զինվորներն ի՞նչ գիտեն, թե ինչ գործողություններ են կատարվում: Տեսանյութում` միայն էն կողմում կատարվելիքն է երևում: Չի կարելի ընդհանուր կարծիք ստեղծել զինվորի բղավոցից, կամ էլ ասել՝ թիկունքից եկան, թե չեկան, կամ հրամկազմը ինչ է մտածում կամ ինչ գործողություններ է անում»:
Անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձին, Ռուբեն Գևորգյանը ասաց. «Զուտ հայրենասիրական առումով ինչպես կարող ենք չողջունել: Չեմ էլ խուսափում ասել, որ ես ողջունում եմ նրա վերադարձը, եթե դա մաքուր է, ազնիվ է, հայրենասիրական մղումներով է, իսկ Էս իրավիճակում քաղաքական դաշտում ներգրավվելը կամ նման մտորումներով ներթափանցելը ես ընդունելի չեմ համարում»,–նշեց պատգամավորը: 
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր