Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի          Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կա երեք տուժած       Հունիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 մայիս 2020 12:13

Տեսանյութ.Գուցե մի օր հավաքվենք և պարզենք, թե զինծառայողների հիմնադրամից անհետացած փողն ուր է

«Սա առնվազն տարօրինակ եմ համարում։ Զինծառայողների սոցապահովության հիմնադրամից անհետացած կամչվճարված միլիարդների պատմությունն արդեն բոլորը գիտեն, բոլորը նաև լսեցին վերջին անգամ իմ հարցին Փաշինյանի հնչեցրած առաջարկը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու և խնդիրը քննության առարկա դարձնելու վերաբերյալ։


Եվ ահա իմ կողմից այդ առաջարկն ընդունելու և ԱԺ բոլոր խմբակցություններին դիմելու (քանի որ օրենքը պահանջում է առնվազն 33 պատգամավոր) ու գործընթացը սկսելու արդյունքում ստացա հենց այս պատասխանը «Իմ քայլ»-ից։ Սա արդեն համարում եմ քաղաքական հարված՝ խնդրով հետաքրքրված հասարակության, զինծառայողների, իմ և հենց իրենց ղեկավար Փաշինյանի նկատմամբ։


Նորից հայտարարում եմ՝ խնդիրը չի անհետանալու, մինչև ամենը չբացահայտվի։ Գնում եմ մինչև վերջ՜։ Նշեմ, որ ընդդիմադիր խմբակցություններից պատասխան դեռ չկա։


Հարցի ծագումը տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր