Բելառուսում մտադիր են պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ սահմանել պետական ​​դավաճանության համար          5 զոհերի գանգերը պետք է անհապաղ հետ բերել. Փարիզի Մարդու թանգարանում գտնվում են 18 հազար գանգեր, վախեցել են հրապարակել       Չինաստանը եւ Ռուսաստանը՝ որպես 2 երկրներ, որոնք «վտանգ են ներկայացնում բազմաբեւեռ աշխարհի համար.Պետք է դեմն առնել՝ խուսափելու սառը պատերազմից    

16 փետ 2017 21:19

«Բարձրավոլտ էլ. ցանցերի» տնօրենի ամենաթողությունները, ի՞նչ են մտածում Կարեն Կարապետյանն ու նախարար Աշոտ Մանուկյանը

Արդեն տեղեկացրել էինք, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի փոփոխությունից հետո ընկերությունում բավականին խնդիրներ էին առաջացել:  Նոր «գազավիկ» տնօրենը, նախ՝ ինքը ոլորտի մասնագետ չէ և անհիմն փոփոխություններ է կատարել՝ ոլորտի մասնագետներին ազատելով աշխատանքից: 
Hayacq.com-ի տեղեկություններով, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» նոր տնօրենը նշանակման օրվանից  անմիջապես հետո հրահանգել է, որ բոլոր պայմանագրային աշխատողների հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նոր պայմանագիր չի կնքվելու: Այսինքն՝ բոլորը պետք է աշխատանքից ազատվեն, բնականաբար՝ ոլորտն իր մարդկանցով լցնելու նպատակով: Աշխատակիցների մի մասին ազատել են դեռ դեկտեմբեր ամսին, իսկ մյուս մասի պայմանագրային ժամկետը երկարացրել են մինչև մարտի 31-ը, որից հետո նրանց էլ կազատեն: 
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» աշխատակիցների կողմից բազմաթիվ են բողոքները նոր տնօրենից, հատկապես նրա անհիմն պահանջների վերաբերյալ՝ չգիտես ինչու աշխատանքային պրոցեսները վերահսկելու փոխարեն  նա հրահանգել է, որ բոլոր աշխատողներն անխտիր պետք է փողկապ կապեն: Փողկապ չկապելու անհեթեթ պատրվակով աշխատանքից ազատել է Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի թոռանը՝ Ալբերտ Հերոյանին: 
Դեռ վերջերս վերանորոգված շենքում, նորից վերանորոգման աշխատանքներ են սկսվել՝ իր և տեղակալների սենյակներում: Բավական գումար է ծախսվել նաև նոր կահավորանքի համար, իսկ գնումներն արվում են առանց մրցույթ հայտարարվելու, ինչն օրենքի խախտում է, որով պետք է զբաղվեն պատկան մարմինները:
 «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» տնօրեն Արթուր Մերուժանի Բաղդասարյանը, նույնիսկ այնքան է առաջ գնացել, որ ամեն ինչ անտեսելով, հարազատ քրոջը՝ Ալիսա Մերուժանի Բաղդասարյանին նշանակել է իր ղեկավարած պետական հիմնարկի ֆինանսական տնօրենի պաշտոնում:  Իսկ ընկերության ամենաթանկարժեք և ժամանակակից երեք մեքենան ծառայում են սեփական ընտանիքին՝ 555 ՏՏ 01 Toyota Land Gruayzer 200 մակնիշի մեքենան իրեն է սպասարկում, 300 ՏՏ  01  Volkavagen Touareg-ը՝ ընկերության ֆինանսական տնօրեն քրոջը, իսկ ծառայողական 700 ՏՏ 01 Shkoda-ն օգտագործվում է ընտանիքի, հատկապես՝ կնոջ համար: Երևի թե,  ընկերության տրանսպորտի ծառայության պետին աշխատանքից ազատելու պատճառներից մեկն էլ հենց սա է եղել:
Թե որքանով է այս ամենն օրինական և համատեղելի պետք է մտածի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Հետաքրքիր է Կարեն Կարապետյանը, երբ հայտարարում էր հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ հարազատական կապը վերացնելու մասին, արդյոք տեղյակ չէ, թե ինչով են զբաղված իր բերած «Գազի մարդիկ»:
Հետաքրքրական է նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի պահվածքը: Արդյոք նա տեղյակ չէ այս ամենից, ինչո՞ւ է աչք փակում և ինչպե՞ս է հանդուրժում այս ամենաթողությունը, անտեսելով վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը, այն դեպքում, երբ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» 100% բաժնետերը հանդիսանում է կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության: 
Մեր տեղեկություններով փետրվարի 20-ին պետք է կայանա «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» տնօրենի մրցույթը: «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» տնօրեն նշանակված  Արթուր  Բաղդասարյանը, պետք է պարտադիր քննություն հանձնի, հետաքրքիր է այս տեսակ ոլորտից հեռու, նման օրենքներ խախտող «գազավիկը» ինչպե՞ս պետք է կարողանա քննություն հանձնել, երևի կիմանան միայն վարչապետն ու Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր