Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառ է հանդիսացել Դալմայում քաղաքաշինական նորմերի խախտմամբ հսկա թաղամասի կառուցումը, վտանգի տակ է Սարալանջի ճանապարհը          Տեսանյութ.Ես ցնցվում եմ, թե ինչպիսի ատելության խոսք կա Հայաստանում, օրինակ՝ ԱԺ-ում. ԵՄ դեսպան       Երեք պատերազմների մասնակից «Ժորա պապ»-ին մեղադրանք առաջադրվեց    

14 մար 2017 13:00

Կարեն Կարապետյանը խոսում է արդարության մասին, բայց խախտում է օրենքն ու զրոյացնում ասածը(տեսանյութ)

 

Հայացք մամուլի ակումբի հյուրեր հոգեբան Լաուրա Պետրոսյանը, Անահիտ Բախշյանը(Ազատ Դեմոկրատներ), Մարիաննա Ֆրունջյանը(Հայկական Վերածնունդ) խոսեցին ընտրություններից առաջ հասարակական տրամադրությունների, կին և տղամարդ պատգամավորության թեկնածուների իրավահավասարության խնդրի, մասնավորապես՝ կին թեկնածուների հանդեպ հասարակության վերաբերմունքի մասին:


«Ես տղամարդկանց ինձ մրցակից չեմ համարում»,-ասաց Ազատ դեմոկրատներ կուսակցության թեկնածու Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով ընտրություններին կանանց ներգրավվածության թեմային: «Մենք այնքան տարբեր ընտրազանգվածների վրա ենք աշխատում, որ նրանք չեն կարող ազդել իմի վրա և ես էլ նրանց: Թերևս ես կարողանամ իմ փորձով, իմ քարոզով նրանց վրա ազդել ու կարողանամ ձայն տանել նրանցից: Ես լավաշ չեմ վաճառել ու ընդհանրապես ծախելու բան չունեմ: Ես գալիս եմ ձեր երեխաների կրթության իրավունքը բարձր մակարդակի հասցնելու համար»,- նշեց տիկին Բախշյանը: Նա նկատեց, որ գզվռտոցներ արդեն տեղի են ունենում, և կան բաներ, որոնք ընդունելի չեն. «Մեր ժողովուրդը երբեմն ոնց որ կուրանում է: Մարդու է մեծարում, որը ԱԺ-ում չի երևում: 5 տարվա մեջ անգամ ոչ խելացի ելույթ էլ չի ունեցել: Ուղղակի չեմ հասկանում, թե նրան գյուղերում ինչպե՞ս են ընդունում»,- նշեց նա ընդգծելով, որ չի ուզում անուններ տալ: Նա նաև հիշեցրեց, որ օրենքն արգելում է պետական համակարգում պաշտոն ունենալ և միաժամանակ ներգրավվել քարոզարշավին.«Երևանի ավագանու անդամ եմ, ինձ տեղեկացրել են, որ լիազորություններս սառեցված են: Բայց վարչապետը և՛ քարոզչության է մասնակցում և՛ վարչապետ է: Միայն Կրթության և գիտության նախարարի մասին եմ կարդացել, որ արձակուրդում է, մնացածի մասին խոսք չկա: Կարեն Կարապետյանն ամենուր հայտարարում է, որ արդարություն են հաստատելու, բայց հենց ինքը խախտում է օրենքն ու զրոյացնում իր ասածը»:

 

«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորության թեկնածու Մարիաննա Ֆրունջյանն իր հերթին նշեց, որ իր թիրախային լսարանն ունի. «Ես իմ տեսակետերն ունեմ, և կարծում եմ՝ ժամանակն է խորհրդարանում ունենալ իսկապես քաղաքակիրթ էլիտա ուեննաալ: Շատ կարևոր է, որ ընտրական այս գործընթացներում կին և տղամարդ թեկնածուները կարողանում են հավասարը հավասարի պես պայքարել»,- ասաց ՀՎԿ ներկայացուցիչը:

 

Հոգեբան Լաուրա Պետրոսյանն էլ տարբերակում չի դնում տղամարդ կամ կին թեկնածուների միջև, ամեն ինչ կախված է ուղեղի ճկունությունից՝ նկատում է։ Նրա դիտարկմամբ՝ կանայք վերջին շրջանում ավելի շատ են ներգրավվում կառավարման օղակներում և հաջողությամբ են կատարում իրենց գործը: Կարևոր է որպեսզի աշխատանքը չդեֆորմացնի կնոջը, չկտրվի իր արմատներից՝ ավելացրեց հոգեբանը։ Նրա համոզմամբ՝ կինը ի սկզբանե ընտանիքում որպես հենարան լինելով՝ շատ լավ, գրեթե անփոխարինելի կազմակերպիչ է փոքր խմբերում: Իսկ ահա քաղաքական դաշտում չպետք է փորձի տղամարդու դերակատարում ստանձնել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր