Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

15 մար 2017 16:35

Ահաբեկչություն է կատարվում՝ իշխանության կողմից հովանավորված. Հարցազրույց Ս. Բաբայանի հետ

Մարտի 12-ին, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի բարեկամների ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրների միջև գրանցված ծեծկռտուքը երեկ արդեն վերածվեց կրակոցների: Արդյունքում երեք մարդ տեղափոխվեց հիվանդանոց:
Թեմայի շուրջ, Hayacq.com-ը պարզաբանում խնդրեց Սամվել Բաբայանից: 

-Պարոն Բաբայան, ինչպե՞ս կգնահատեք Ջրառատի դեպքերը: 
-Երեխային ծեծում են, այնուհետև զենք են օգտագործում, բայց անպատիժ են մնում: Սա խոսում է ամենաթող վիճակի մասին: Այն իշխանությունը, որը օրենքի շրջանակներում չի պատժում նման արարքներ կատարողներին, նշանակում է ինքն էլ է մասնակից դրան: Ինչպե՞ս կարելի է հասկանալ՝ գյուղում ի՞նչ իրավունք կա զենքն ազատ օգտագործել: Նշանակում է կազմակերպված խումբ է գործում, որոնք ուզում են մարդկանց ահաբեկեն, որ ժողովուրդը վախի մթնոլորտում մասնակցի ընտրություններին: Պատժելու, ձերբակալելու, էտ մարդկանց պաշտոններից ազատելու փոխարեն, իրենք փորձում են ամեն ինչ բարդել դիմացի կողմի վրա: Քրեական գործ են հարուցել, մի մարդ են ձերբակալել, հետո էլ կպարզվի, որ են 17 տարեկան երեխան է մեղավոր, որ ոտքը ջարդել են: Սա արդեն խոսում է նրա մասին, որ ահաբեկչություն է կատարվում՝ իշխանության կողմից հովանավորված: 

-Մամուլում այսօր, այս դեպքերը ձեր անվան հետ են կապել, ի՞նչ կասեք այս առթիվ:
-Իմ անվան հետ այն կապել չեն կարող, որովհետև ես դրա հետ որևէ կապ չունեմ, դա անհեթեթություն է: Ես կազմակերպե՞մ, այսինքն՝ ավտոմատը վերցնեմ, տամ Ներքին գործերի աշխատողներին, որ մեր վրա կրակեն, որ մեր ռեյտինգը բարձրանա: Եթե այս տրամաբանությամբ են դատում, ապա կարող են Քենեդու սպանությունն էլ ինձ հետ կապել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր