Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

17 մար 2017 20:25

Ցուցարարների պահանջը՝ «Հաց բերողի» հուղարկավորության վերաբերյալ.Երթը կառավարության դիմաց է(տեսանյութ)

Արթուր Սարգսյանի`«Հաց բերողի»  հիշատակին նվիրված բողոքի երթի մասնակիցները ճեղքել են ոստիկանության պատը եւ Հանրապետության հրապարակի «գորգին» նստել: Այս պահին մի քանի տասնյակ մասնակիցները նստել են հրապարակի «գորգին», ոստիկանները փորձում են նրանց հեռացնել այնտեղից, բայց ակտիվիստները չեն հեռանում: Այս պահին Տիգրան Մեծի պողոտայի երթեւեկությունը դադարեցված է: Երթի մասնակիցների մի մասն էլ կառավարության շենքի դիմաց է, նրանք միջնամատ են ցույց տալիս եւ գոռում՝  «Հաց բերողին սպանել են»:
 
Այնուհետ ցուցարարներին է մոտեցել կառավարության ներկայացուցիչը՝ վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանը, որի հետ զրույցում Շահեն Հարությունյանը պահանջել է, որպեսզի Հաց բերողը» հուղարկավորվի «Եռաբլուրում»: Վարչապետի օգնականը հայտնել է, թե ինքը լիազորված չէ նման որոշում կայացնելու, կարող է ցուցարարների պահանջագիրը ներկայացնել կառավարությանը եւ մեկ օրվա ընթացքում պատասխանել: Շահեն Հարությունյանը հայտնեց, թե մեկ այլ դիմում մերժվել է, սակայն կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ որեւէ նման որոշում չի եղել:
Կառավարության շենքը շրջափակված է ոստիկանության մեծ ուժերի կողմից, կան նաեւ հատուկ միջոցներով եւ սաղավարտներով զինված հատուկջոկատայիններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր