Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում          Զախարովայի կոշտ պատասխանը՝ Բլինկենին, որը ՌԴ-ին մեղադրել էր ագրեսիվ գործողությունների մեջ՝ԱՄՆ-ն պետք է սկսի իրենից, եթե որոշել է միջազգային իրավունքը խախտող երկրներ փնտրել       Ադրբեջանի սադրանքների հեռահար նպատակներն ու դրանց հետևում երևացող «ականջները»․ «Փաստ»    

25 մար 2017 16:00

Լևոն Տեր-Պետրոսյանին գցել են առաջ, հողերը հանձնելու մասին են խոսում. Սասուն Միքայելյան.Տեսանյութ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին գցել են առաջ, հողերը հանձնելու մասին են խոսում. Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «ԵԼՔ» դաշինքի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: 
«Բայց էս հողերը մի քանի հոգի չեն ազատագրել, ազատագրել ենք ազգովի ու մի քանիսը իրավունք չունեն մեր երկրի, հողերի ճակատագրի հետ խաղան: Գիտեմ վաղը հողերը հանձնելու համար ԱԺ-ն է որոշում կայացնելու, դրա համար մեզ պետք է մեծ ընդդիմություն, որպեսզի կարողանանք մենք այդ ամեն ինչի դեմն առնել»,- ասաց նա: 
Սասուն Միքայելյանի խոսքով՝ իշխանությանը հակակշռողը միակ ուժը, «ԵԼՔ»–ն է: «Ինչ չափի ձայն տաք, ինչքան տոկոսի, այդչափ կպահենք ձեր իրավունքները, կտա՞ք մեծ չափ՝ 50+1, կանենք իշխանափոխություն: Մենք խոստում չենք տալիս, տարիներով ենք ապացուցել, որ ծառայում ենք ժողովրդին, ապագա սերնդի համար»,– ասաց նա՝ ավելացնելով, որ քվեարկեն ոչ թե ուրիշների հորդորով կամ խնդրանքով, այլ՝ խղճի մտոք։ 
Սասուն Միքայելյանը խոսեց նաև ռեյտինգային քվեարկության մասին: «Այս իշխանությունները միշտ ինչ-որ ինտրիգով ուզում են ձայն տանել, հիմա իրանք հասկանում են, որ տեղամասերում հնարավոր չէ ձայն տանել, դրա համար այդ ռեյտինգային քվեարկությունն են մտցրել»,-ասաց նա և զգուշացրեց ուշադիր լինել, որպեսզի ռեյտինգային թեկնածուի ընտրելով՝ չընտրեն ՀՀԿ-ին:
«Պարզ ասեմ, բոլորդ տեղյակ եք, կալանավայրերով անցել ենք, բայց չենք փոխել մեր սկզբունքները, որը կապված է ապագայի հետ և նորից պայքարում ենք: Խորապես ուսումնասիրեք այն կուսակցությունները, դաշինքները, որոնք մասնակցում են և կհասկանաք, որ ձայները պետք է փոշիացնեն, որ նորմալ ուժ ԱԺ չմտնի»,- ասաց նա:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր