21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում          ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները       Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում    

30 մայիս 2026 23:09

21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում

21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում«Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում։ 21-րդ դարում ՝ 2,000 տնակ։ Աղքատությունը չենք կարող հաղթահարել, եթե չստեղծենք ուժեղ արդյունաբերություն, եթե Գյումրին չդարձնենք ներգնա տուրիզմի կենտրոն։ Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը։ 8 տարում 2 տոկոսով է աղքատությունը նվազել, ամեն երկրորդ երեխան այս մարզում աղքատության մեջ է ապրում։

Դու ո՞նց ես պարգևավճար ստանում, ո՞նց ես կարողանում ապրես, կառավարես, երբ ամեն երկրորդ երեխան հացի խնդիր ունի, երբ Գյումրիում 2000 տնակ կա՝ 21 դարում»։

Այս մասին Գյումրում հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ իշխանության գալով առաջին հերթին լուծելու են բնակարանային ապահովվածության խնդիրը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր