Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

30 մար 2017 18:00

Սերժ Սարգսյանի ռեյտինգը քուչի Մովսեսիկի, Աբուլիկի ռեյտինգից ցածր է. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբի հյուր` ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի ցուցակի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց դաշինքի քարոզարշավն ու խոսեց քաղաքական գործընթացների մասին:
 
Նիկոլ Փաշինյանի կարծիքով խորհրդարան կանցնեն 3 քաղաքական ուժեր՝ «Հանրապետական» կուսակցությունը, «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքները, պարզաբանելով, որ ասվածի մասին են վկայում մի շարք կանխատեսումներն ու իրենց կողմից արված վերլուծությունները. «95 տոկոսով համոզված եմ ՝ այս կանխատեսումներն իրականանալու են»,- շեշտեց Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ խորհրդարան անցած ուժերից «Ծառուկյան» դաշինքը սերտորեն համագործակցելու է ՀՀԿ-ի հետ.«Գուցե անունը կոալիցիա չդնեն, ցանկացած այլ անունով կհամագործակցեն, ինչպես հիմա «Դաշնակցությունն» է համագործակցում»,- ասաց Փաշինյանը: 
 
Նիկոլ Փաշինյանի կարծիքով «Ելք» դաշինքը շանսեր ունի նաև մեծամասնություն կազմելու. «Մենք քարոզարշավը ընդհանուր առմամբ անցկացրել ենք լավ տրամադրությամբ: Եթե ներհայաստանյան տրամաբանությամբ նայենք, մեր քարոզարշավն ընթացել է բարձր նոտայով, և քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ շփումը թույլ է տալիս ասել, որ «Ելք» դաշինքի շուրջ ձևավորվել է դրական մթնոլորտ: Այն քաղաքացիները, որոնք մեզ հավաստիացրել են, որ քվեարկելու են մեր օգտին,  եթե իսկապես քվեարկեն մեր օգտին, մենք ընտրություններում կհաղթենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: ԱԺ պատգամավորը նաև ընդգծեց, որ հետընտրական գործընթացներ դաշինքը կմտնի այն ժամանակ, երբ պարզվի, որ ժողովուրդն իրենց օգտին քվեարկել է, բայց այդ ձայները, գողացվել են. «Եթե չկա հիմնավորում, որ ժողովուրդը մեր օգտին քվեարկել է, հետընտրական պրոցեսներ չեն լինի։»,- ասաց Փաշինյանը: 
 
Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Արցախի հարցը հնարավոր չէ լուծել առանց տարածքներ հանձնելու, Փաշինյանը նշեց, որ այս հարցում «Հայ ազգային կոնգրեսը» կոալիցիա է կազմել Սերժ Սարգսյանի հետ.«Մադրիդյան սկզբունքներից են այսօր խոսում, բայց այդ սկզբունքներից երկուսն Ադրբեջանն արհամարհում է: Ադրբեջանն ասում է, որ պետք է թեյ խմի Ստեփանակերտում, Սեւանում: Այս պայմաններում տարածքների վերադարձ նշանակում է Ադրբեջանին մոտեցնել Ստեփանակերտին, Երեւանին, Սեւանին: Ես դեռ անցած տարվա ամռանն եմ Խորենացի փողոցում ասել, որ Ղարաբաղի հարցում ՀԱԿ-ը կոալիցիա է կազմել Սերժ Սարգսյանի հետ»:Լրագրողների դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ միշտ նույնն է եղել, նաեւ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն էլ նրա համակիրներից էր, վերջինս նշեց. «Համաժողովրդական շարժումը կազմված է եղել 18 քաղաքական ուժերից, դրանցից միայն երկուսն են այսօր պաշտպանում Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը: 2008-2012թթ. Տեր-Պետրոսյանը երբեք չի հայտնել այդ դիրքորոշումը, կարող է միշտ եղել է այդ դիրքորոշման, բայց այդ ժամանակահատվածում այդ մասին չի բարձրաձայնել»: 
 
Անդրադառնալով ՀՀԿ-ին Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ իրենց դաշինքը երբեք որևէ պատճառաբանությամբ չեն անի քայլեր, որի արդյունքում  ՀՀԿ-ն կպահպանի իշխանությունը. «ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը Հայաստանում երբեք վարկանիշ չեն ունեցել, ունեցել են փող, վարչական լծակներ, ունեցել են մարդկանց ահաբեկելու հնարավորություներ: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը իրենց ցուցակի առաջին համարը չէ: Դա նշանակում է, որ հասկանում են, որ ամբողջ Հայաստանը հայհոյում է Սերժ Սարգսյանին և քվեաթերթիկի վրա նրա անունն ունենալը այնքան էլ խելամիտ չէ: Այսօր ՀՀԿ քարոզչության մեխը ո՞րն է. ասում են՝ ժողովուրդ ջան, դուք Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի օգտին չեք քվեարկում, դուք մեր քուչի Մովսեսիկի, Աբուլիկի համար եք քվեարկում, էն Ծըգլիկի, նրանք լավ տղերք են,  Սերժ Սարգյանի հետ ի՞նչ կապ ունեն: Այսինքն՝  նրանց ռեյտինգն ավելի բարձր է, քան Սերժ Սարգսյանինը»։ Փաշինյանի կարծիքով՝ փակ, գաղտնի քվեարկության դեպքում Ս. Սարգսյանը նույնիսկ 5 տոկոսի շեմը չի կարող հաղթահարել: «Իսկ Շարմազանովը և Աշոտյանը  ընդհանրապես… կասկածում եմ, որ Շարմազանովը Աշոտյանին ձայն կտա, կասկածում եմ, որ Աշոտյանը Շարմազանովին ձայն կտա: Իրենք իրենց կուսակցության ներսում մի ձայն հազիվ հավաքեն, դա էլ իրենց ձայնը կլինի»,- նշեց Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր