Տեսանյութ․Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը լրիվ ուրիշ երկրում, ուրիշ միջավայրում ապրի          Հունիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 հուն 2026 22:05

Տեսանյութ․Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը լրիվ ուրիշ երկրում, ուրիշ միջավայրում ապրի

Տեսանյութ․Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը լրիվ ուրիշ երկրում, ուրիշ միջավայրում ապրի«Արաբկիրի ժողովրդին ասֆալտով, դատարկ բառերով չես զարմացնի, Արաբկիրի  ժողովուրդը փոքրիկ խմբակի իշխանության գալուց ընդամենը 2 տարի հետո հասկացավ՝ ովքեր են այդ մարդիկ, ու Հայաստանում առաջիններից նրանց մերժեց հենց Արաբկիրը՝ 2021-ին, որովհետև փորձ ունեն, գիտեն՝ ով է սուտասան, ով՝ ոչ։ Դուք արժանի եք ուժեղ քաղաք, ուժեղ ղեկավար ունենալուն։ Մենք պետք է մեր երկրում փոփոխություններ անենք, որ մեր երեխաները չառերեսվեն այն խնդիրներին, որոնց մենք ենք առերեսվել, չտեսնեն այն խնդիրները, որոնք մենք տեսանք՝ վերջին տարիների ընթացքում:

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը լրիվ ուրիշ երկրում, ուրիշ միջավայրում ապրի։ Եթե մենակ ասֆալտ անելն է մեր հույսը, մենք 100 տարի հետո էլ լավ չենք ապրելու։ Մեզ պետք է նոր մոդելի պետություն՝ ժամանակակից, դինամիկ, որ տարածաշրջանի երկրներն էլ մեզնից օրինակ վերցնեն»,-նշել է նա։

Արաբկիր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր