Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

03 ապր 2017 18:50

ՀՀԿ-ին ամենաշատ ձայներ բերած թեկնածուների տասնյակը. մեծամասնությունն ապահովել է Արայիկ Գրիգորյանը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ կայացած նիստում ամփոփեց ապրիլի 2–ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները։

Համաձայն ներկայացված վերջին տվյալների՝ ԱԺ կանցնի 4 քաղաքական ուժ ՀՀԿ՝ 49,12%, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32%, «Ելք»՝ 7,77%, ՀՅԴ՝ 6,57%։
Տարածքային թեկնածուների ցուցակով Հայաստանի 13 ընտրատարածքներից 12-ում հաղթել են ՀՀԿ-ի տարածքային թեկնածուները, մեկում՝ թիվ 10 ընտրատարածքում, հաղթել է ԲՀԿ թեկնածուն:

Ձայների մեծամասնությունը, սակայն, Հայաստանի հանրապետական կուսակցության համար ապահովել է թիվ 5 ընտրատարածքում՝ Արարատի մարզում ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Արայիկ Գրիգորյանը՝ 45 339 ձայն: Կուսակցության համար 2-րդ ամենամեծ թվով ձայներ ապահոված թեկնածուն թիվ 9 ընտրատարածքում առաջադրված Կարեն Կարապետյանն է՝ 44 255 ձայն: Երրորդ հորիզոնականում՝ թիվ 3 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Սամվել Ալեքսանյանն է՝ 42472 ձայն:

ՀՀԿ-ին ամենամեծ թվով ձայներ բերած թեկնածուների տասնյակը հետևյալն է.
1. Թիվ 5՝ Արարատի մարզ՝ Արայիկ Գրիգորյան՝ 45 339 ձայն։
2.Թիվ 9՝ Լոռի- Կարեն Կարապետյան՝ 44 255 ձայն։
3. Թիվ 3՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա՝ Սամվել Ալեքսանյան՝ 42472 քվե։
4. Թիվ 1՝ Ավան, Նոր նորք և Քանաքեռ-Զեյթուն՝ Ռոբերտ Սարգսյան՝ 27107 ձայն։
5. Թիվ 4՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն՝ Հակոբ Բեգլարյան 26001 ձայն։
6. Թիվ 6՝ Արմավիրի մարզ՝ Սեդրակ Սարոյան՝ 21933 ձայն։
7. Թիվ12՝ Վայոց ձոր և Սյունիք՝ Վահե Հակոբյան՝ 21 823 ձայն։
8. Թիվ 6՝ Արմավիրի մարզ՝ Նահապետ Գևորգյան՝ 21778 ձայն։
9. Թիվ 4՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն՝ Հարություն Կարապողոսյան՝ 20306 ձայն։
10. Թիվ 1՝ Ավան, Նոր նորք և Քանաքեռ-Զեյթուն՝ Միհրան Պողոսյան՝ 19874 ձայն:
Իսկ ըստ ընտրատարածքների ամենամեծ թվով ձայները ստացել են հետևյալ թեկնածուները.
Թիվ 1՝ Ավան, Նոր նորք և Քանաքեռ-Զեյթուն
Տարածքային կարգով քվեների մեծամասնություն է ստացել ՀՀԿ թեկնածու Ռոբերտ Սարգսյանը՝ 27107 ձայն:
Թիվ 2՝ Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն
Այս ընտրատարածքում տարածքային թեկնածուներից ընտրողների ձայների մեծամասնությունը ստացել է ՀՀԿ թեկնածու՝ Արման Սահակյանը՝ 18532 ձայն:
Թիվ 3՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա
Թիվ 3 ընտրատարածքում տարածքային թեկնածուներից քվեների մեծամասնությունը ստացել է ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Ալեքսանյանը՝ 42472 քվե:
Թիվ 4՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք Մարաշ
Թիվ 4 ընտրատարածքից առաջադրված տարածքային թեկնածուներից ամենամեծ թվով ձայներ ստացել է ՀՀԿ-ական թեկնածու Հակոբ Բեգլարյանը՝ 26001 քվե։
Թիվ 5 ՝Արարատի մարզ
Թիվ 5 ընտրատարածքում առաջատարը Հանրապետական կուսակցությունից առաջադրված Արայիկ Գրիգորյանն է ՝45 339 ձայն:
Թիվ 6՝ Արմավիրի մարզ
Արմավիրի մարզում ամենամեծ թվով ձայները ստացել է ՀՀԿ-ից Սեդրակ Սարոյանը՝ 21933 ձայն:
Թիվ 7՝ Արագածոտնի մարզ
Թիվ 7 ընտրատարածքում 14166 ձայնով առաջատարը «Հանրապետական» կուսակցության ռեյտինգային թեկնածու Նաիրի Սահակյանն է:
Թիվ 8՝ Գեղարքունիքի մարզ
Թիվ 8 ընտրատարածքում առաջատար եռյակում է ՀՀԿ-ից Կարեն Բոթոյանը, ով ստացել է 14932 ձայն:
Թիվ 9՝ Լոռի
Այս ընտրատարածքում առաջատարը ՀՀԿ տարածքային ընտրացուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Կարեն Կարապետյանն է՝ 44 255 ձայնով:
Թիվ 10՝ Կոտայք
Թիվ 10 ընտրատարածքում տարածքային ընտրացուցակով առաջատարը «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Դավիթ Մանուկյանն է՝ 20761 ձայն:
Թիվ 11՝ Շիրակ
Շիրակի մարզում առաջատարը Հանրապետական կուսակցությունից առաջադրված Արման Սահակյանն է՝14 510 ձայնով։
Թիվ 12՝ Վայոց ձոր և Սյունիք
Թիվ 12 ընտրատարածքում առաջատարը Վահե Հակոբյանն է՝ 21 823 ձայն:
Թիվ 13՝ Տավուշ
Տավուշի մարզում 17113 ձայնով առաջատար է Հանրապետական կուսակցության տարածքային թեկնածու «Գրանդ Տոբակո» ՀԿ ՀՁ ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Գրիգորի Ավալյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր