Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

06 ապր 2017 16:30

Որքանո՞վ է ազնիվ ինչ-ինչ հարցեր իրար հետ պարզելուց օգտագործել իմ անունը. Միքայել Մինասյանը՝ Փաշինյանին եւ Մարտիրոսյանին

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով նրանց հեռակա բանավեճում անտեղի չշրջանառել իր անունը։

Միքայել Մինասյանի բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Բաց նամակ Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին,
Հարգելի պարո՛ն Մարտիրոսյան,
Հարգելի պարո՛ն Փաշինյան,
Իմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն չունեցող թեմայով առաջին անգամ հրապարակային խոսք եմ հնչեցնում՝ հորդորելու համար ձեզ դադարեցնել անիմաստ ու անտեղի բանավեճը, որում, իմ կարծիքով, հանիրավի անընդհատ շրջանառվում է նաև իմ անունը։
Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ ի սկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։ Մենք անձնապես ծանոթ չենք. ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Մարտիրոսյան, ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որևէ կանխակալ բայցերի։ Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ ինչ-ինչ հարցեր իրար հետ պարզելուց անպայման ու հետևողականորեն օգտագործել իմ անունը, որը տվյալ դեպքում նաև Հայաստանը ներկայացնող դիվանագետի անուն է։

Խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք հորինվածքների այդ բանավեճը։ Այն ոչ միայն տհաճ է, այլև վնասակար՝ իմ աշխատանքային գործունեության տեսանկյունից։

Կանխավ շնորհակալ եմ,
Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»։

Հիշեցնենք, որ նախօրեին ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը Հայացք մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած է Միքայել Մինասյանը: Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր ֆեյսբուքյան գրառում էր արել և հերքել Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր