Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 ապր 2017 15:00

Նշով ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն բուժել միզապարկի և կոկորդի բոբոքումը, կմեղմեն ստամոքսի ցավն ու կբարելավեն մարսղությունը

Healthy food star-ը նուշով պատրաստվող մի շարք բաղադրատոմսեր է առաջարկել, որոնք կարելի է կիրառել տարբեր հիվանդությունների բուժման համար:

1. Ըմպելիք` միզապարկի բորբոքման  համար
Անհրաժեշտ բաղադրիչները` 1 լիտր ջուր, 2 ճաշի գդալ նուշ:
Պատրաստման եղանակը:  Անհրաժեշտ է նուշը եփել ջրում, մինչև  որ ջուրը կիսով չափ գոլորշիանա, ապա քամել  հեղուկը: Մեկ բաժակ հեղուկը պետք է խմել ողջ օրվա ընթացքում:
2. Ստամոքսի ցավի և մարսողության բարելավման համար
Անհրաժեշտ բաղադրիչները` 50 գրամ նուշ, 50 գրամ շագանակագույն շաքարավազ, 1 լիտր ջուր: 
Պատրաստման եղանակը:  Պետք է թրջել նուշը տաք ջրով, որ հեշտ մաքրվի, ապա բլենդերով հարել մի փոքր ջրի հետ, ավելացնել շաքարավազը և ջուրը ու խառնել: Ստացված խառնուրդն անհրաժեշտ է քամել մառլյայով և ըմպել այն ջրի փոխարեն:
3. Բրոնխիտի կամ կոկորդի բորբոքման ժամանակ
Անհրաժեշտ բաղադրիչները` 3-4 հատ նուշ, 200 գրամ կաթ, 1 ճաշի գդալ մեղր: 
Պատրաստման եղանակը:  Նուշը անհրաժեշտ է աղալ, խառնել տաք կաթի և մեղրի հետ:  Ստացված զանգվածը կարելի է սպառել օրվա ընթացքում՝ 3 անգամից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր