Նիկոլ Փաշինյանը բացահայտեց՝ որտեղ է թաքնվել մարտի 1–ից հետո, երբ ընդհատակում էր.Տեսանյութ

«Այս շենքի բնակիչների համար ես կարեւոր հայտարարություն ունեմ. 2009 թվականին ընդհատակում գտնվելու ընթացքում ես չորս ամիս ապրել եմ ձեր շենքում եւ դուք չեք իմացել դրա մասին»,–հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը 2008 թ. մարտի 2-ին քաղաքական հետապնդումներից խուսափելով անցել էր ընդհատակ, որտեղ 1 տարի 4 ամիս մնալուց հետո 2009 թ. հուլիսի 1–ին ինքնակամ ներկայացել է ՀՀ դատախազություն, կալանավորվել եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվել է, իսկ 2011 թ. Մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20 ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ արձակվել, 2012–ին ընտրվել պատգամավոր։