Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի
Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն հունիսի 20-ին՝ Արարատյան դաշտում հասնելով մինչև 36-37 աստիճանի, Երևանում՝ մինչև 35 աստիճանի, Սյունիքի հովտային գոտում՝ մինչև 36 աստիճանի: Հունիսի 21-ից օդի ջերմաստիճանը, կրկին կսկսի նվազել»,- նշել է նա:
