«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

26 ապր 2017 18:32

Ովքե՞ր են շահագրգռված, որ ԶՈՒ սպա Արամ Աղայանը բանտ նստի, գործը հնարավոր է հայտնվի Եվրոդատարանում. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ՀՀ ԶՈՒ սպա Արամ Աղայանի փաստաբան Արայիկ Պապիկյանը, հայրը՝ Գրիգոր Աղայանը և գործով տուժող  Ռուդիկ Գրիգորյանը խոսեցին Արամ Աղայանի քրեական գործի և ծառայության ընթացքում կատարված նոր բացահայտումների մասին:

Փաստաբան Արայիկ Պապիկյանն հայտնեց, որ Աղայանի գործի քննությունն ընթացել է ակնհայտ խախտումներով. «Այնքան խախտումներ ու բացեր կարելի է նշել, որոնք մեկ նյութում չեն տեղավորվի: Այստեղ չկա հանցակազմ: Զինվորական կարգի դեմ ուղղված հանցանք չկա»,- ասաց նա:

«Տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, ըստ գործի նյութերի, օպերատիվ տվյալներ են ստացվել ռազմական  ոստիկանություն: Այդպես էլ  չբացահայտվեց՝ ինչպե՞ս է եղել, որ ՌՈ աշխատակիցները «բռնության» մասին տեղեկացել են: Տրամաբանությունը հետևյալն է՝ այդ սպաները կամ սպաներից մեկը ուղղակի զանգահարել են ռազմական ոստիկանություն, հաղորդել օպերատիվ տվյալը, որը գործում փաստաթղթավորված չէ: Իրականում այդպիսի վարույթ գոյություն չունի, մենք միջնորդեցինք դատարան, որ ներկայացնեն, չներկայացրեցին, որովհետև չկա»,- ասաց Պապիկյանը:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ այդ օպերատիվ տվյալը վերաբերում է սպայի կողմից զինվորի քիթը ջարդելուն. «Դեպքից մի քանի օր հետ ՌՈ աշխատակիցները ջարդված քթի հետքով գնում են հոսպիտալ, որտեղ  եղել է գործով տուժողը՝ բոլորովին այլ առողջական խնդիրներ ունենալու հիմքով: Հոսպիտալում զնինվորին ընդունելու պահին ամբողջությամբ զննել  են, մարմնական վնասվածքի որևէ դեպք չի արձանագրվել: 40 աստիճան ջերմություն ունեցող զինվորին ասում են, որ բռնության է ենթարկվել Արամ Աղայանի կողմից, և նա էլ պետք է հաղորդում տա:  Զինծառայողը զարմացած ասել է, որ նման բան չի եղել, բայց ՌՈ աշխատակիցները մոտ 4 ժամ զրուցել են նրա հետ, հորդորել, համոզել, պահանջել, որ զինվորը  ցուցմունք տա: Այնուհետև նախաքննության ընթացքում զինվորն ասել է, որ ինքը պարզապես ուզել է, այդ վիճակից դուրս գալ, ազատվել ՌՈ ներկայացուցիչներից և նրան «օգնել» են ձևակերպումների մեջ: Այդ «օգնելու» ընթացքում «հարվածել»  բառը ֆիքսվել է:»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Ըստ նրա՝ այն սպաները, ովքեր Աղայանի մասին բացասական բնութագիր են տվել, բայց թույլ են տվել, որ նա շարունակի իրականացնել մարտական հերթապահություն, հանցագործություն են կատարել:

Արայիկ Պապիկյանը նաև ասաց, որ որոշ փաստեր  այս պահին չեն  հրապարակում  հաշվի առնելով բանակի վրա ավելի ստվեր չգցելու հանգամանքը, բայց  անհրաժեշտության դեպքում նաև դա կանեն: Իսկ քանի որ  հայկական իրավապահ համակարգի հետ որևէ հույս չեն կապում, ուստի պատրաստ են գնալ մինչև Եվրադատարան: «Հաջորդ դատական նիստը, ամենայն հավանականությամբ, կկայանա Ստրասբուրգում»,- ասաց նա:

Տուժող Ռուդիկ Գրիգորյանի հայրն էլ՝ Վելիխան Գրիգորյանը, նկատեց. «Արամը հանցագործ չէ, որ ինչ-որ բանի համար պատասխան տա: Չունենք որևէ խնդիր, բողոք, պարտք ու պահանջ Արամի հանդեպ: Իմ տղան էլ դատարանում շեշտեց, որ մտերիմ են եղել Արամի հետ»:
Արամ Աղայանի հոր՝ Գրիգոր Աղայանի կարծիքով էլ  ինչ-որ մարդիկ շահագրգռված են, որ Արամը բանտ նստի. «Ամբողջ դատական պրոցեսը դա ցույց տվեց: Դատական նիստերն անընդհատ անհարկի հետաձգվում են»:

Տեղեկացնենք, որ լեյտենանտ Արամ Աղայանը դատապարտվել է 2 տարի 6 ամսվա ազատազրկման՝ զինվորի առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու համար և Շուշիի բանտից մոտ երկու ամիս առաջ է տեղափոխվել Երևան: Այժմ նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր