Կոտայքում «Reanult Logan»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մաhացել է հիվանդանոցում          Վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ահաբեկչական շքերթը Սիրիայում զգուշացում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար    

29 ապր 2017 16:00

Ինչ է տեղի ունենում, երբ խառնում եք գազարը, բազուկն ու խնձորը. ըմպելիք, որ պայքարում է մի շարք խնդիրների դեմ

Fithacker.ru-ն գրում է, որ գազարի, բազուկի ու խնձորի հյութը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։
1.Պաշտպանում է սիրտն ու արյունատար անոթները։ Այս բաղադրիչները միասին օգտակար են սրտի առողջության համար, քանի որ մաքրող հատկություն ունեն։

2.Խթանում է արյան շրջանառությունը, պաշտպանում սրտի կաթվածից։ Բացի սրանից՝ այս հյութն ունի հետևյալ հատկությունները.
• Խթանում է նյութափոխանակությունն ու նպաստում քաշի նվազմանը։
• Պաշտպանում է խոցից։
•Կարգավորում է աղիների աշխատանքը, բուժում քրոնիկական փորկապությունը։
• Քիչ կալորիաներ է պարունակում և արագ հագեցնում է։

3.Օրգանիզմը մաքրում է վարակներից։
• Գազարը, բազուկն ու խնձորն արդյունավետ միջոց են լյարդի և արյան մաքրման համար։
• Ըմպելիքն օգնում է օրգանիզմը մաքրել տոքսիններից։

4.Օգտակար է մաշկի համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս բաղադրիչներից պատրաստված հյութն իդեալական միջոց է մաշկի խնամքի համար։ Այն օգնում է մաքուր պահել մաշկը։ Սա հակաբորբոքային միջոց է, որը բուժում է մաշկային հիվանդությունները, որոնք կապված են վարակների և բակտերիաների, ինչպես նաև՝ ալերգիայի հետ։ Հյութը նաև օգտակար է չոր և վնասված մաշկին, քանի որ վերականգնում է դրա փայլն ու առաձգականությունը։

5.Պաշտպանում է տեսողությունը։ Այս ըմպելիքը կարող է օգտակար լինել չոր, կարմրած և հոգնած աչքերին։ Այն կօգնի վերականգնել աչքերը համակարգչի առաջ երկարատև աշխատանքից հետո։
Թարմ հյութ պատրաստեք 3 խնձորից, գազարից և բազուկից։ Հյութն օգտագործեք առավոտյան՝ քաղցած վիճակում։ Նախաճաշեք մեկ ժամ անց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր