Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռի ինքնիշխանությունը, նսեմացնելու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բшխվելու է դիմադրության          Տեսանյութ.Նույնիսկ իմ ֆանտազիան չէր հերիքի մտածելու, որ կարող ենք մի օր տեսնել հայաթափված Արցախ       Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Լուսանկարներ    

26 մայիս 2026 18:18

Տեսանյութ.Նույնիսկ իմ ֆանտազիան չէր հերիքի մտածելու, որ կարող ենք մի օր տեսնել հայաթափված Արցախ

Տեսանյութ.Նույնիսկ իմ ֆանտազիան չէր հերիքի մտածելու, որ կարող ենք մի օր տեսնել հայաթափված ԱրցախԱրցախի հետ կապված ամենացավոտ հիշողությունը Արցախը կորցնելն էր, կորցրեցինք շատ անիմաստ ձևով։ Մի փոքրիկ խմբակի չհասկանալով, թե ինչ է Արցախը մեր համար՝ հայության համար, կորցրեցինք մեր երկրորդ հայրենիքը։ Այս մասին «Արցախի Հանրային» ՀԸ եթերում ասել է Սամվել Կարապետյանը։

Հարցին՝ անգամ օդում կախված վտանգի դեպքում ներդրումներ են եղել Արցախում՝ Կարապետյանը պատասխանեց, որ ինքն Արցախում ներդրումներ էր անում, որ Արցախի ժողովրդին օգնի, ոչ թե՝ գումար աշխատելու համար։

Հարցին՝ Արցախի հետ կապված կա բան, ինչի համար զղջում է՝ Սամվել Կարապետյանը պատասխանեց՝ նշելով․ «Զղջում եմ, որ չկարողացանք ազգովի համախմբվել ու պաշտպանել Արցախը։ Նույնիսկ իմ ֆանտազիան չէր հերիքի մտածելու, որ կարող ենք մի օր տեսնել հայաթափված Արցախ։ Ես պատկերացնում էի, որ այն յոթ շրջանների մասով կարող են լինել խնդիրներ, բայց ոչ մի օր չեմ պատկերացրել, որ կարող ենք Արցախի մասով ունենանք խնդիրներ, որ Հայաստանում կարող է լինել մի ղեկավար, որի քաղաքականության հետևանքով կորցնենք Արցախը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր