Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

30 ապր 2017 21:43

Ինձ գուցե փնովեն` «Զվարթնոց» թեման հագուստի մեջ կիրառելու համար

Ինձ գուցե փնովեն` «Զվարթնոց» թեման հագուստի մեջ կիրառելու համարԺենիա Ասատրյանը երիտասարդ մոդելավորող է ով ստեղծում է ոչ միայն մոդեռն հագուստներ ու աքսեսուարներ, այլև փորձում է նոր շունչ հաղորդել հին հայկական հագուստին`հիմքում դնելով հայկական ճարտարապետության նմուշները: Hayacq.com-ը զրուցեց երիտասարդ մոդելավորողի հետ՝ արված եւ սպասվելիք աշխատանքների մասին:

-Ձեր նոր հավաքածուի անվանումը «Զվարթնոց» է, ինչո՞վ է դա պայմանավորված

-Հպարտանալով հայ ժողովրդի պատմական անցյալով, երբեմն զարմանում ես, որ այդ հպարտության մեջ չկա պատմական գիտելիքով ամրապնդված հիմք: Մենք սիրում ենք մեր արվեստը, սակայն ամբողջ ուսումնառությանս ընթացքում հետաքրքրել է, թե ինչու հայ երիտասարդները չգիտեն ժամանակի մեջ դարեր ապրած Զվարթնոց տաճարի մասին: Հասակակիցներիցս շատերը, լսելով Զվարթնոց անունը, կարծում են, թե խոսքը օդանավակայանի մասին է: Նույնիսկ չեն պատկերացնում, որ «Զվարթնոց» օդանավակայանի գեղատես շենքը կառուցվել է 7-րդ դարի հոյակերտ, կատարելություն ներկայացնող Զվարթնոց տաճարի նմուշով: Զվարթնոցը հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է, հայ ագզի պարծանք հանդիսացող հոյակերտ և վեհաշուք սբ. Գրիգոր տաճարը: Հայկական ճարտարապետության ոսկե դարի կատարյալ ստեղծագործություն է, որի մասունքները դարեր շարունակ մնալով հողակույտի տակ, չեն կորցրել իրենց չքնաղությունն և արժանի վեհաշուք պատկերը: Միգուցե, ոմանք ինձ կփնովեն, «ափի միջից» վեր խոյացող իմ այս ընտրությունը ` «Զվարթնոց» թեման հագուստի մեջ կիրառելու համար: Ես ցանկանում եմ ներկայացնել մեր ազգայինը ոչ թե ընդօրինակելով հայկական տարազը, այլ ճարտարել այնպիսի հագուստ, որը կլինի հայ ճարտարապետությանը վայել և աշխարհի քննությանն արժանի:

-Ո՞րն է հավաքածուի ելակետային մոդելը

-Յուրաքանչյուր ստեղծագործության հիմք ճիշտ ընտրված ոգեշնչումն է: Այս 4 տարիների ընթացքում Գեղարվեստի Ակադեմիայում կատարած աշխատանքների շնորհիվ ձեռք բերեցի այնպիսի համոզմունք, որ ճարտարապետությունը համարժեք արվեստ է երաժշտությանը, գեղարվեստին, պոեզիային… Ինֆորմացիայի մերօրյա անսահման միջոցներից օգտվելով` ամենքն էլ հնարավորություն ունեն ծանոթանալու և շփվելու աշխարհի ու ժողովրդների պատմությանը, սկսած քարե դարից մինչև երեկվա օրը: Շատ դեգերումներից հետո, որպեսզի չընդօրինակեմ կամ աշխատանքներիս մեջ չկրկնվեմ, ցանկացա անդրադառնալ մեր մշակույթի հարուստ ճարտարապետությանը: Որպես ոգեշնչման աղբյուր իրենց կատարելությամբ մեր դարավոր արվեստի նմուշները մտքի թռիչք են խթանում` ներկայացնել դրանք ժամանակակից արտահայտչամիջոցներով: Ես, որպես հայ քրիստոնյա, մեծ զգուշությամբ և անչափ սիրով որոշեցի ավարտական աշխատանքի թեմա ընտրել 7-րդ դարի կառույց` շքեղագեղ, վեհաշուք և փառահեղ Զվարթնոց տաճարը:

-Հայկական մոտիվներով այլ հավաքածուներ սպասվո՞ւմ են հետագայում

-Անցյալում ստեղծել եմ հավաքածուներ հայկական մոտիվներով`«Զարդանախշ»«Խաչանախշ», «Մհեր Աբեղյան»«Մանրանկարչություն» որոնք դեռ էսքիզներ են: Հնարավոր է հետագայում մարմնավորվեն և վերածվեն ցուցադրության: 

-Վերջին ժամանակներս մեր օրիորդները փորձում են առօրյայում օգտագործել հայկական տարազային աքսեսուարներ, արդյո՞ք ստացվում է, կամ ինչպե՞ս է պետք օգտագործել դրանք ճիշտ:

-Ժանյակը, վզնոցները, պայուսակները, փոքր աքսեսուարները ընդունելի են ցանկացած ոճի հագուստի մեջ, բայց օրինակ հայկական տարազի գոգնոցը կամ կոպին օգտագործելը տրամաբանական չէ: Առօրյա հագուստում տարազի տարրերը պետք է օգտագործել փոքր չափաբաժնով, որպեսզի աչքին հաճելի երևա: 

-Բացի հագուստի մոդելավորումից ինչո՞վ եք զբաղվում 

-Այն ամենն ինչը կապված է արվեստի և արհեստի հետ հոգեհարազատ են: Ձգտում եմ ստեղծել արվեստի աշխատանքներ ցանկացած տեսակի նյութերից:

-Ինչպիսի՞ն եք արհեստից ու արվեստից դուրս, և երբևէ պատկերացրե՞լ եք Ձեզ այլ բնագավռում:

-Ես երկար ժամանակ պարել եմ, միգուցե եթե արվեստը չլիներ պարուհի կարող էի դառնալ: Սիրում եմ սպորտը և սովորել եմ սքեյթ վարել, իսկ բաղձալի բնագավառը բժշկությունն է: Միգուցե դա էլ լիներ երկրորդ մասնագիտությունս:

-Պատրաստվո՞ւմ եք հանդերձներ վաճառել հավաքածուից

-Պայուսակների հավաքածուից հաճույքով ( ծիծաղում է):

-Օրինակ պայուսակներ, հայկական զարդանախշերով վզնոցներ պատրաստելու համար հարկավոր է լավ ծանոթ լինել ազգայինին, դուք այդ մասին կարդում եք, ուսումնասիրում նոր միայն ստեղծո՞ւմ:

-Եթե խոսքը հայկականի մասին է գնում, ապա համաշխարհային արվեստի պատմությունից մինչև հայկական տարազի պատմություն ուսումնասիրել եմ: Նախ ամենը տպավորում է, ընկալվում, նոր վերարտադրվում հագուստի կամ աքսեսուարի միջոցով:

Զրուցեց՝ Աիդա Գևորգյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր