Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

01 մայիս 2017 19:45

Հմայիչ մարդկանց հինգ սովորություն

1. Նրանք պատրաստ են ցույց տալ իրենց թուլությունը:
Հմայիչ մարդիկ չեն փորձում հաղթել ցանակացած բանում, տպավորել: Հակառակը, նրանք անգամ փորձում են պարտվել: Նրանք պատրաստ են խոստովանել իրենց անհաջողությունը, քանի որ ինքնավստահ են: Ընդունենք, դուք հանդիպում եք ձեր նախկին գործընկերոջը, եւ նա պարծենում է նոր կնքած խոշոր գործարքով:  Մի փորձեք դուք էլ ուրիշ բանով պարծենալ: Ասեք՝ «Վաու, ես անգամ նախանձում եմ: Ես վաղուց էի փորձում դա անել, բայց չէր ստացվում: Ինչպե՞ս քեզ հաջողվեց»: Մարդու շահավետ դիրքը կարող է ժամանակավոր լինել, իսկ քո հմայնքն ու մարդկանց նկատմամբ տրամադրվածությունը՝ մշտական:

2. Նրանք ցույց են տալիս, թե ինչ ուրախ են քեզ տեսնել:
Նրանք պահում են տեսողական կոնտակտը, ժպտում են, երբ դուք ժպտում եք, գլխով են անում, երբ դուք գլխով եք անում: Իրենց միմիկակական վարքագծով նրանք ցույց են տալիս, որ կենտրոնանում եմ ձեր ասածի վրա: Եւ դա մարդկանց մեջ կապ է ստեղծում, սա է հմայքի էությունը:

3. Նրանք համաձայնություն, ոչ թե հակասություն են փնտրում:
Որոշ մարդիկ պատրաստ են միանգամից հակառակ կողմը բռնել ու վեճ սկսել:  Հմայիչ մարդիկ միշտ գտնում են հատման կետեր, իսկ հետո արդեն կիսվում իրենց կարծիքով:

4. Նրանք օգտագործում են հպման ուժը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ ավելի ուժեղ են ընկալում ասված խոսքը, երբ դրանք ուղեկցվում են հպումով՝ ձեռքսեղմում, գրկախառնություն, ուսին թփթփացնել:

5. Հմայիչ մարդիկ պատրաստ են բախվել իրենց վախերի ու թուլությունների հետ:
Այդպիսի մարդը չի վախենում վատ տեսք ունենալ դահուկորդի կոստյումով, եթե անգամ առաջին անգամ է կանգնում դահուկների վրա: Դրա համար նրանց ավելի շատ են հարգում: Երբ դուք իսկապես տիրապետում եք ձեր թուլություններին, մարդիկ չեն ծիծաղում ձեզ վրա: Նրանք ծիծաղում են ձեզ հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր