Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվել է մատաղ և օրհնված ջուր          Նա իմ ուսուցիչն է, անկախ նրանից կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից արտահայտությունները բոլոր առումներով       Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում    

06 մայիս 2017 15:15

Հալվեի ամենաօգտակար հատկությունները, որոնք քչերին են հայտնի

Հալվեի ամենաօգտակար հատկությունները, որոնք քչերին են հայտնի

Հալվեն անչափ օգտակար բույս է, որի առկայությունը տանը կօգնի ազատվել առողջական մի շարք խնդիրներից: Այս բույսի բուժիչ հատկությունների մասին բոլորն էլ գիտեն, սակայն այն նաև օժտված է մի շարք օգտակար հատկություններով, ոնոնք քչերին են հայտնի: Հալվեն բուժում է ինչպես վնասվածքներն ու այրվածքները, այլև պսորիազը, էկզեման, դերմատիտը, ալերգիաներն ու մի շարք այլ խնդիրներ: Բացի այդ, այս բույսն անչափ օգտակար է նաև գեղեցկության պահպանման համար: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հալվեի ամենաօգտակար հատկությունները, որոնց մասին շատերը չգիտեն. 

1.Հալվեն հիանալի սառեցնող միջոց է, որն օգնում է հանգստացնել մաշկը և մաքրել այն շպարից:

2.Հալվեի հյութը կարելի է ավելացնել շամպունին, ինչը վարսերին փայլ կհաղորդի և կդարձնի ավելի առողջ: 

3.Հալվեն պարունակում է մի ֆերմենտ, որը խթանում է մազերի աճը: 

4.Մազերի կոդիցիոների փոխարել պարզապես հարկավոր է հալվեի հյութը քսել վարսերին, մի փոքր մերսել, թողնել 2 րոպե և մաքրաջրել:

5.Կանխում է մաշկի ձգվածքների առաջացումը և ազատում է արդեն իսկ ի հայտ եկած ձգվածքներից:

6.Օժտված է հակաբորբոքային ազդեցությամբ, ինչի շնորհիվ բուժում է ակնեն և բորբոքումները

7.Բուժում է գրգռված ու ուռած լնդերը և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը:

8.Ամրացնում է եղունգները:

9.Խոնավեցնում է մաշկը, ամրացնում հյուսվածքները և հագեցնում բջիջները թթվածնով: 

10.Օժտված է հակասեպտիկ հատկություններով, ինչի շնորհիվ բուժում է այրվածքները:

11.Հալվեի հյութը կարելի է օգտագործել նաև սափրվելու համար նախատեսված գելի փոխարեն:

12.Հալվեն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, ամինաթթուներով ու ֆերմենտներով, որոնք ամրապնդում են իմունային համակարգն ու օգնում պայքարել գրիպի և մրսածության դեմ:

13.Հալվեի ըմպելի հյութը մեղմում է դաշտանային ցավն ու հանգստացնում նյարդերը:

14.Հիանալի խոնավեցնող միջոց է:

15.Հալվեն կարող է ներթափանցել մաշկի խորը շերտերը, ինչի շնորհիվ արդյունավետ միջոց է հերպեսի, էկզեմայի, պսորիազի, դերմատիտի և մաշկի վրա արտահատվող ալերգիաների բուժման համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր