Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

08 մայիս 2017 10:40

Հետաքրքիր փաստեր Էմանուել եւ Բրիջիթ Մակրոնների կյանքից

Էմանուել Մակրոնը ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 21-ին Ամյենում: 2004 թվականին ավարտել է հեղինակավոր Վարչական ազգային դպրոցը (ENA): 2008 թվականին սկսել է ներդրումային բակիր աշխատել Ռոթշիլդի բանկում:

2007 թվականի հոկտեմբերին Էմանուել Մակրոնն ամուսնացել է Բրիջիթ Տրոնյոյի՝ ֆրանսերենի ուսուցչուհու հետ, որը 24 տարով իրենից մեծ է:

2012 թվականին Ֆրանսուա Օլանդի իշխանության գալուց հետո Էմանուել Մակրոնը 2 տարի անց դառնում է սոցիալիստների կառավարությունում էկոնոմիկայի նախարարը:

2016 թվականի ապրիլին Էմանուել Մակրոնը ստեղծում է «Առաջ» նոր քաղաքական շարժումը, որը նա «ո՛չ աջ, ո՛չ ձախ» հայտարարեց:

2017 թվականի նախագահական ընտրություններում կենտրոնամետների թեկնածու Էմանուել Մակրոնը բոլոր թեկնածուներից ամենաերիտասարդն է: Նա ներկայանում է որպես եվրոպամետ, որը ցանկանում է երկրում բարեփոխումներ անցկացնել՝ տնտեսությունն ազատականացնելով եւ միաժամանակ աշխատավորների իրավունքները պաշտպանելով:

Մակրոնը հանդես է գալիս հանուն «բաց եւ իր արժեքներին հավատարիմ» ֆրանսիայի: Նա անհրաժեշտ է համարում ներգաղթյալներին ապաստարանի տրամադրումը ԵՄ մյուս երկրների հետ համագործակցությամբ:

Էմանուել Մակրոնը կարողացավ որսալ հասարակական տրամադրությունները, որը մերժել էր ավանդական կուսակցություններին եւ գոյություն ունեցող քաղաքական համակարգը:

Առաջադեմ հայացքների համար Էմանուել Մակրոնին արդեն հասցրել են տալ «ֆրանսիական Օբամա» մականունը: Համարձակ եւ հասարակական կարծիքին հակադրվող որոշումները եւ գործողությունները Մակրոնը ոչ միայն չի դատապարտում, այլեւ ցուցադրում է սեփական օրինակով՝ նրա կինը, միջին դպրոցի ուսուցչուհի Բրիջիթ Մակրոնը ամուսնուց 24 տարով մեծ է:

Բրիջիթ Մարի Կլոդ Մակրոնը (ծննդյամբ Տրոնյո) ծնվել է 1953 թվականի ապրիլի 13-ին Ֆրանսիայի Ամյեն քաղաքում: Բրիջիթը ծնողների 6 երեխաներից ամենափոքրն է: Բրիջիթի ընտանիքը զբաղվում էր հրուշագործությամբ:

1974 թվականի հունիսի 22-ին Բրիջիթը 21 տարեկանում ամուսնացել է բակիր Անդրե Լուի Օզյերի հետ եւ երեք երեխա  ունեցել: Բրիջիթ Օզյերն Ամյենի կրոնական դպրոցում ֆրանսերեն եւ լատիներեն էր դասավանդում: Հենց այնտեղ է նա առաջին անգամ հանդիպել Էմանուել Մակրոնին:

15-ամյա Մակրոնը հաճախում էր գրականության դասերի եւ թատերական դասարան, որտեղ դասավանդում էր Բրիջիթը: Իհարկե, սկզբում զույգն իրենց հարաբերությունները ռոմանտիկ չէր համարում: Սակայն աստիճանաբար աշակերտը եւ ուսուցչուհին ավելի շատ ընդհանուր հետաքրքրություններ են գտնում եւ մտերմանում:

Ծնողները Էմանուելին Փարիզ սովորելու են ուղարկել, երբ նա 17 տարեկան էր: Մեկնելուց առաջ համառ դեռահասը եկել է Բրիջիթ Օզյերի մոտ եւ ուսուցչուհուն խոստացել, որ անպայման կվերադառնա եւ նրա հետ կամուսնանա: Այդպես էլ եղավ: 2006 թվականին Բրիջիթն ամուսնալուծվեց Անդրե Լուի Օզյերից, իսկ 2007 թվականին ամուսնացավ Մակրոնի հետ:

Զույգը, որի ամուսնության պահին կինն արդեն 54 տարեկան էր, հասկանում էր, որ իրենք ընդհանուր երեխա չեն ունենա: Այդ պատճառով Մակրոնը որդեգրեց կնոջ առաջին ամուսնությունից ծնված երեք երեխաներին, իսկ հիմա ուրախությամբ մեծացնում է իր սիրեցյալի թոռներին:

Չնայած ամուսինն ակտիվորեն քաղաքական կարիերա է կառուցում, Բրիջիթ Մակրոնը իշխանության չի ձգտում: Նա նախկինի նման դասավանդում է դպրոցում, միայն հիմա՝ Փարիզում:

Այսուհանդերձ, Բրիջիթն ամուսնու մերձավորագույն խորհրդատուն է եւ Մակրոնին ոգեշնչում է նոր ձեռքբերումների հասնել. Մակրոնը շարքային պետական ծառայողից մինչեւ Ֆրանսուա Օլանդի կառավարությունում ֆինանսների նախարար ճանապարհն անցել է Բրիջիթի զգոն ղեկավարությամբ:

Ֆրանսիացիներից շատերն են քննադատում Բրիջիթ Մակրոնի արտաքինը եւ կենսակերպը: Ֆրանսիական հասարակության աչքում չափից ավելի արտահայտված արեւահարությունը, վառ շիկահերությունը եւ բարձրակրունկները չեն համապատասխանում ֆրանսիական նրբին տիկնոջ կերպարին: Մարդիկ քննադատում են նաեւ Ֆրանսիայի նախագահի թեկնածուի տիկնոջ սերը թանկարժեք աքսեսուարների հանդեպ եւ ներկայությունը  լյուքսային Christian Dior եւ Louis Vuitton ապրանքամիշների շոուներին:

Սակայն Բրջիթ Մակրոնի նման սովորությունները միանգամայն պատճառաբանված են: Էմանուել Մակրոնը բանկիր է եղել եւ մեծ ջանք է գործադրել ինչպես անձնական կարիերայի աճի, այնպես էլ իր ընտանիքի ֆինանսական բարեկեցության համար: Ուրեմն ինչո՞ւ Բրիջիթը չհագնի շքեղ ապրանաքանիշների հանգուստներ, եթե կարող է դա իրեն թույլ տալ: Դրանից զատ, 64 տարեկանում կինը երիտասարդ, բարեկազմ եւ ոճային է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր