Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին. «Ժողովուրդ»          Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ»       Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ»    

20 հուն 2016 22:00

Այս անգամ պատերազմը պետք է հայկական կողմը սկսի

Սանկտ Պետերբուրգում այսօր կայացած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման հետ կապված Hayacq.com-ը զրուցեց ԵՊՄ համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ: 

-Պարոն Շիրինյան, ի՞նչպես կգնահատեք Սանկտ-Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիև-Պուտին   եռակողմ հանդիպումը:

-Հերթական հանդիպումն է մի ակնկալիքով, եթե հայկական կողմը հանդիպումներն օգտագործի բանակի վերազինման և երկրի մոբիլիզացիայի առումով: Այսինքն՝ բանակցելով, պատրաստվել պատերազմի: 

-Կարծում եք Ադրբեջանը նոր պատերազմ կսանձազերծի: 

-Արդեն սանձազերծել է՝ զորավարժություններ սկսելով: Ադրբեջանը միշտ լարված է պահելու իրավիճակը: Եթե թշնամիդ զորավարժություն է անցկացնում, ուրեմն դու էլ պետք է զորքդ պատրաստ պահես: Իսկ բուն գործողություններ կսկսեն, երբ հարմար գտնեն՝ կապված   ներքին  և արտաքին հանգամանքներով: Կարծում եմ, այս անգամ հայկական կողմը հենց ինքը պետք է առաջինը սկսի, իրեն հարմար ժամանակահատվածում և Ադրբեջանին ձախողելու նշանաբանով: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր