Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում          Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս, խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ       Տեսանյութ.Սիրիայում հեղաշրջումը ծրագրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, Թեհրանն ունի դրա ապացույցները    

12 մայիս 2017 12:29

5 հնարք ձեր երազանքների տղամարդուն գրավելու համար

Կանայք երբեք չեն համարձակվում առաջին քայլն անել ու սպասում են, որ տղամարդն առաջինը պետք է խոստովանի իր զգացմունքնեը։ Տղամարդիկ նույնպես բարդույթներ ունեն ու ոչ միշտ են համարձակվում բարձրաձայնել իրենց զգացմունքների մասին։

 

Կանայք պետք է ավելի համարձակ լինեն ու խոսեն իրենց զգացմունքների մասին, սակայն անպատասխան մնալուց խուսափելու համար պետք է մի քանի հնարք իմանալ, որպեսզի  հեշտությամբ գրավեն տղամարդուն։


1.Սովորեք ավելի շատ լսել, քան խոսել։ Բոլոր մարդիկ խոսելու և արտահայտվելու կարիք ունեն։ Տղամարդիկ ևս բացառություն չեն, նրանք խնդիրներ ունեն, որոնց մասին ցանկանում են խոսել։ Թույլ տվեք նրան մտերմանալ ձեզ հետ, պատմել իրեն անհանգստացնող կամ ոգեշնչող երևույթների մասին։ Լսեք նրան և նա կհասկանա,  որ հենց դուք եք նրան պետք։

2.Անկանխատեսելի եղեք։ Բնական է, որ ամբողջ կյանքում անկանխատեսելի լինել չի հաջողվի, սակայն փորձեք ձեր հարաբերությունների սկզբնական շրջանում անսպասելի որոշումներ կայացնել ու գործողություններ անել։ Դա մեծ տպավորություն կգործի նրա վրա, նա կմտածի, որ դուք իր կյանքի ամենայուրահատուկ մարդն եք։

3.Մի թաքցրեք հիացմունքը։ Հիացեք նրանով, զարմացեք նրա անակնկալներից, թույլ տվեք նրան ինչ-որ կերպ ազդել ձեր զգացմունքների վրա։ Նրա համար շատ հաճելի կլինի, եթե նա կարողանա ձեզ համար նոր տպավորություններ ստեղծել։ 

4.Կիսեք նրա նախասիրությունները։ Սկսեք հետաքրքրվել այն ամենով, ինչ նրան դուր է գալիս։ Այս ընթացքում զգույշ եղեք ու փորձեք չկորցնել սեփական անհատականությունը։ Պարզապես, ցույց տվեք նրան, որ նրա նախասիրությունները կարևոր ու հետաքրքիր են ձեզ համար։

5.Ցույց տվեք նրան, որ նրա կարծիքը ձեզ համար մեծ նշանակություն ունի։ Զիջող եղեք, քանի որ խելացի կանայք լավ գիտեն, որ միայն այդ ճանապարհով կարող են գրավել տղամարդուն։ Որոշ ժամանակ արեք այն, ինչ նա է ցանկանում և նա կընդառաջի ձեզ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր