Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

16 մայիս 2017 21:00

Արյան որ խումբն է համարվում ամենաուժեղը

Ավելին քան փաստեր
Արյան խումբը կարևոր դեր է խաղում յուրաքանչյուր մարդու կյանքում, քանի որ այն որոշում է՝ մարդը որքան կայուն կլինի այս կամ այն հիվանդության նկատմամբ:Արյան խմբերից մեկն ունցող մարդիկ մնացածներից երկար են ապրում:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ արյան խումբը նույնիսկ կարող է ազդել մարդու ընդհանուր առողջական վիճակի վրա:
Օրինակ՝ II (А) արյամբ մարդիկ պակաս կայուն են մալարիայի նկատմամբ, քան մյուսները:
Որ խումբը կարելի է անվանել լավագույնը, կներկայացնենք ստորև․
Երկարատև ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ I (0) խումբն է համարվում ամենաուժեղը: Դրա կրողներն ավելի հազվադեպ են տառապում սրտանոթային հիվանդություններով, հիշողության հիվանդություններով, նույնիսկ ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով: Այդ կայունությունը I խմբի արյուն ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս ավելի երկար ապրել:
Հետազոտությունների համաձայն՝ I խումբը պարունակում է պակաս մոլեկուլներ, որոնք արյան մակարդում են առաջացնում: Իսկ դա օգտակար է սրտի և ուղեղի համար: Սրտանոթային հիվանդությունները հաճախ հանգեցնում են հոգեկան հիվանդությունների, ուստի առաջինի նկատմամբ կայուն լինելով՝ կկարողանաք զերծ մնալ երկրորդից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր