«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 մայիս 2017 17:55

Քնելու դիրքը բացահայտում է մարդու բնավորությունը

 Քնելու դիրքը բացահայտում է մարդու բնավորությունը
Հոգեբանները կարողացել են բացահայտել մարդու բնավորությունը`ընդամենը նայելով, թե ինչպես է նա քնում:

Ընտրեք նկարից ձեր քնելու դիրքի համարը և կարդացեք պատասխանները:

1. Եթե անկողնում պառկելիս ձեզ անհրաժեշտ է ինչ-որ բանին հենել ծունկը, ուրեմն կարելի է հստակ ասել, որ դուք ընկերության ոգին եք: Ձեզ դժվար չէ տեսնել լայն ժպիտով նույնիսկ ամենամռայլ առավոտը, իսկ ձեզ նեղացնելու համար պետք է բավականին ջանք գործադրել: Ինչ կլինի վաղը՝ ընդհանրապես էական չէ, ապագան ձեզ չի վախեցնում և կյանքի բոլոր փոփոխություններին դուք սովորում եք զարմանալիորեն արագ:

2. Եթե ձեր սիրած դիրքը պտղի դիրքն է, ուրեմն ստեղծագործող և շուտ վիրավորվող հոգի ունեք, որը պաշտպանություն և կարեկցանքի կարիք ունի: Այսպիսի մարդիկ ամբողջությամբ բացահայտում են իրենց տաղանդները: Դուք ձեզ ավելի երջանիկ կզգաք, եթե ձեր ունակությունները ճիշտ ուղղությամբ տանեք:

3. Փորի վրա քնել և աստղի նման փռվել սիրող մարդիկ իրենց բնավորությամբ առաջնորդներ են: Եթե դուք այդպես եք քնում, ապա ինքնաբերաբար գործելը ձեր բնավորության գիծը չէ: Դուք նախապես ամեն ինչ պլանավորում եք, սիրում եք կարգ ու կանոն և կազմակերպվածություն ինչպես տանը, այնպես էլ աշխատանքային վայրում: Իսկ ձեր պատասխանատվությունը և բռնկվողականությունը լավ են անդրադառնում ձեր կարիերայի և անձնական աճի վրա:

4. Ասում են, որ մեջքի վրա քնում են թագավորները: Եթե դուք էլ եք այդպես քնում, ուրեմն ձեր երակներում հոսում է թագավորական արյուն: Այս դիրքը վկայում է, որ դուք լավատես եք և ուղղակի կենսասեր անձնավորություն: Դուք շիտակ եք և տրամաբանող, ճշմարտությունը հստակ աչքերին եք ասում: Ընտանիքի և ընկերների համար դուք հենարան եք և ոգի:

5. Եթե դուք զգաստ եք քնում, դա վկայում է այն մասին, որ պեդանտ և չոր անձնավորություն եք: Դուք ձեր առջև դնում եք նպատակներ և շարժվում դրանց ուղղությամբ, իսկ ձեր պահանջկոտությունը սեփական անձի հանդեպ հիմնական օգնականն է ձեր ձեռքբերումներում:

6. Ձկնկուլի դիրքով քնել սիրողներին յուրահատուկ է անկանխատեսելիությունը: Դուք մեկ օր էլ չեք կարողանում ապրել առանց արկածների: Ձեր բնավորությունը փոխվում է զարմանալի արագությամբ, ինչը խորապես ապշեցնում է հարազատներին և մտերիմներին: Փոփոխությունը սպիտակ փամփլիկ գառնուկից դեպի վտանգավոր վայրի կենդանի և հակառակը լինում է կայծակնային արագությամբ և ինքնաբերաբար: Սակայն միաժամանակ դուք բավականին կոկիկ եք աշխատանքում և ընտաեկան կյանքում ու սիրում եք կայունություն ամեն ինչում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր