Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 20-ի համար          2025 թվականի հունվար-հուլիսին ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. ցուցանիշը       Oգոստոսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

26 ապր 2016 15:29

Տարածքներ կորցրել ենք Աբովյան պողոտայում, Բաղրամյան, Մաշտոցի պողոտաներում. Գ. Իսագուլյան

Ապրիլի 26-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն էր ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Խոսելով քառորյա պատերազմից Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ պատերազմական օրերին ԼՂՀ իշխանությունները շատ ինտենսիվորեն են աշխատել: Նրա խոսքով, օրեր են եղել, որ Բակո Սահակյանն իր հետ հանդիպել է գիշերվա երկուսին, իսկ հրատապ դեպքերում, ԼՂՀ նախագահը նույնիսկ չի սպասել ծառայողական մեքենային ու ոտքով է նախագահական նստավայր գնացել՝ կարգադրություններ տալու համար. «Բոլոր այն պնդումները, որ ԼՂՀ իշխանությունները կամ ՊԲ-ն տեղյակ չեն եղել, որ ցանկացած պահի հնարավոր են տարբեր հարձակումներ, չեն համապատասխանում իրականությանը, դրանց մասին շատ լավ գիտեին ԼՂՀ իշխանությունները: Ես եղել եմ առաջին գծում, պետք էր տեսնել այն հերոսությունները, որ տարել են մեր շարքային զինվորները: Պետք էր ուղղակի տեսնել այդ տղաների աչքերում կրակը: Մենք մեր հաղթանակի համար նախ և առաջ պարտական ենք մեր այդ առաջին գծում կանգնած շարքային զինվորներին»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե հայկական կողմը տարածքներ է կորցրել, պարոն Իսագուլյանն ասաց. «Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տարածքներ չենք կորցրել, տարածքներ կորցրել ենք Աբովյան պողոտայում, Բաղրամյան, Մաշտոցի պողոտաներում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր