Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում          Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս, խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ       Տեսանյութ.Սիրիայում հեղաշրջումը ծրագրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, Թեհրանն ունի դրա ապացույցները    

25 մայիս 2017 19:14

Ո՞րն է կենդանակերպի նշաններից ամենահավատարիմը

Կենդանակերպի ո՞ր նշանն է ամենահավատարիմը և որին չի կարելի աչքաթող անել: Յուրաքնչյուր կին երազում է գտնել այնպիսի ամուսին, որին հավատարիմ կլինի մինչև կյանքի վերջ և որին կվստահի: Իհարկե այդ փնտրտուքը երբեմն կյանքի մի մեծ հատված է խլում: Եվ մենք որոշել ենք հեշտացնել այդ գործը, ներկայացնելով Կենդանակերպի նշանների մի կնոջ նկատմամբ հավատարմության վարկանիշը 1-3 գնահատականներով` միասերից մինչև կնամեծար:

Խոյ. տաք գլուխ և կրքոտ սիրտ: Հավատարմության վարկանիշ.2
Խոյը հակված է վստահել իր զգացմունքներին և զգայարաններին, այդ պատճառով նա խոստանում է այն ամենը ինչ դուք ցանկանում եք: Խոյը նվաճող է և իր նպատակին հասնելուց հետո շատ դյուրին անցնում է այլ նշանակետի: Այնուամենայնիվ հարաբերությունների մեջ նա հանգիստ է և ինքնավստահ, նա լավ պաշտպան կլինի, սիրող ու հավատարիմ ամուսին,հիանալի հայր և ոչ պակաս հիանալի սիրեկան: Բայց և այնպես Խոյին չի կարելի համարել ամենահավատարիմ Կենդանակերպի նշանը, հաշվի առնելով նրա սերը նոր զգացողությունների նկատմամբ:

Ցուլը. Կազանովայի դափնիներին չի ձգտում, և հազվադեպ է գլուխը կորցնում: Հավատարմության վարկանիշ.1
Տղամարդ Ցուլերը արտաքնապես փակ են, սակայն նրանց զգացմունքները շատ խորն են, նաև նրանք շատ համառ են. նրանք ամեն գնով կհասնեն իրենց նպատակին, այդ պատճառով , եթե դուք տեսնում եք նրանց աչքերում ցանկություն, հիշեք, որ Խոյի համար ցանկությունն ու զգացմունքը նույնն է, դա նշանակում է, որ տղան սիրահարված է և ձեր բախտը իրոք բերել է: Սիրո մեջ Խոյերը շատ քնքուշ են, կրքոտ,հուզական և ավելորդ հարցեր չեն տալիս: Եթե Խոյը ամուսնանում է, նշանակում է ընտրությունը լիովին գիտակցված է և նա ակնկալում է հավատարմություն և փոխադարձ սեր: Այդ պատճառով Խոյին կարելի է համարել ամենահավատարիմ կենդանակերպ տղամարդը:

Երկվորյակներ. անկայունությունը դա կայունություն է Հավատարմության վարկանիշ. 3
Տղամարդ եկվորյակները ամբողջովին հանելուկ են, ռեբուս: Նրանք շատ սառնասիրտ են,հարաբերությունների սկզբում նկատելի է ցանկություն ճանաչել ձեզ: Բայց գալիս է շրջան, որ Երկվորյակը սկսում է «ամփոփվել իր մեջ»: Այդ ժամանակ նա ամեն ինչ վերլուծում է և եթե Երկվորյակ տղամարդը հասկանում է , որ հարաբերությունները շահավետ են և հարմարավետ, նրանք կշարունակվեն, եթե ոչ, ապա նա նոր նպատակ կփնտրի: Այդ պատճառով նրանք անկայուն են և հակված են խզել հարաբերությունները:Դա չի նշանակում, որ Երկվորյակների հետ պետք չէ կապվել, պարզապես հարկավոր է իմանալ նրանց բնավորության որոշ առանձնահատկություններ:
 
Խեցգետին.շատ հիանալի և նույնքան անհավատարիմ Հավատարմության վարկանիշ. 3
Տղամարդ Խեցգետինը առաջին հայացքից ամենավստահելի գործընկերներից մեկն է, հավատարիմ սիրեկան և իդիալական ընտանիքի հայր: Իրականում Խեցգետինը ձգտում է սեփական հարմարավետությանը: Նա ամեն ինչում արդարացում է գտնում , ընդ որում նա երբեք մեղավոր չէ: Նույնիսկ, եթե նրա ընկերուհին բռնացնի նրան ուրիշ կնոջ հետ անկողնում, Խեցգետինը 100 պատճառ կհնարի, որ դեպքի մեղավորը դուք կլինեք: Տղամարդ Խեցգետինները հարաբերությունների մեջ ազնիվ չեն, սակայն նրանց մեջ գտնվում են այնպիսիները, որոնք հավատարիմ են իրենց ընկերուհուն պատանի հասակից կամ 35 տարեկանից հետո:

Առյուծ. գազանների թագավոր Հավատարմության վարկանիշ.1
Տղամարդ առյուծներին ամբոխից կարելի է առանձնացնել թեկուզ հենց միայն արտաքինով: Նրանք ամուր մարմնի կառուցվածք ունեն(կամ ձգտում են դրան), լավ են հագնվում, սանրված են, սիրում են լավ բրենդային հագուստ. նրանք նյութապաշտ են: Նաև հաճույքով նվերներ են տալիս: Առյուծը կենդանակերպի ամենահավատարիմ նշաններից մեկն է: Առյուծից կարելի է բաժանվել հետևյալ պատճառներից ելնելով. եթե ձեզ բարձր ես դասում իրենից, եթե գերազանցում եք Առյուծին հաջողության կարերայում, եթե փորձում եք ղեկավարել հարաբերությունները: Մնացյալում կարող եք համոզված լինել, Առյուծը հուսալի է և ձեզ հավատարիմ:
 
Կույս. հուսալի և գործնական, բայց ինչու դա չի գնահատվում Հավատարմության վարկանիշ.1
Տղամարդ Կույսերը պարզամիտ չեն: Նրանք չեն սիրում թատերական ներկայացումներ, այդ պատճառով նրանք մինչև առավոտ ձեզ հետ չեն պարի, պատուհանի տակ բանաստեղծություններ չեն արտասանի: Տղամարդ Կույսը միշտ կվերլուծի և ուշադրություն կդարձնի մանրուքների վրա, նա հիշում է, թե դուք ինչ էիք հագել, ինչպես եք վարվել, ինչ եք խոսել: Այդպիսի տղամարդու համար սեքսը միայն ֆիզիկական կապ չէ: Նրանք բավականաչափ չմահավան են ու հնարամիտ, վախենում են վարակվել ինչ որ բանից, այդ պատճառով и պատահական կապերը նրանց մոտ պրակտիկորեն բացակայում են: Այնպես որ, չնայած ինչ որ չափի «ձանձրալի» լինելուց, Տղամարդ Կույսերը հավատարիմ են:

Կշեռքը Վեներայի հովանու ներքո Հավատարմության վարկանիշ.1
Կշեռքը ազնիվ, ուշադիր, կարող է լինել հուսալի բարեկամ ու գործընկեր: Տղամարդ Կշեռքը նվաճող չէ, նրանք կարող են կոտրվել նույնիսկ կենցաղային հարցերում, երբ իրավիճակը այնպիսին է, որ նրանք չեն կարողանում կամ չեն հասցնում հարմարվել: Նրանց դուր է գալիս հաճույք պատճառել, հրապուրել, խաղալ և ի պատասխան նրանք սպասում են գովասանք, հիացմունք, խոստովանանք: Տղամարդ Կշեռքը սիրում է կայունություն և հավասրակշռություն, այդ պատճառով հազվադեպ է տեղի ունենում դավաճանություն և հարաբերությունների խզում: Եթե նա դավաճանի, ապա կտեսնի, որ դա իր համար հարմարավետ չէ:

Կարիճ. ամենա, ամենա սիրեկան Հավատարմության վարկանիշ. 3
Հաճելի է համարել, որ հենց կարիճներն են լավագույնը անկողնում: Տղամարդ Կարիճին հարկավոր չէ հասանելիություն. ինչքան քիչ է հասանելի, այնքան լավ, այնքան հետաքրքիր է: Կարիճն ունի երկու մաս հոգի և մարմին: Հաճախ նա հենվում է իր երկրորդ մասի վրա, իսկ ահա հոգին տեսնելու համար պետք է արժանի լինել: Այդ երկու մասերը միշտ հակասության մեջ են, հոգին հավատարիմ է, իսկ ահա մարմինը...Այդ պատճառով տղամարդ կարիճը համարվում է ամենաանհավատարիմ Կենդանակերպի նշանը: Բայց այնուամենայնիվ Կարիճը կամուսնանա, իսկ այդ դեպքում նա կպահպանի իր տունն ու ընտանիքը ամրոցի պես:

Աղեղնավորը Աֆրիկայում էլ է աղեղնավոր Հավատարմության վարկանիշ. 3
Տղամարդ աղեղնավորը ամբողջ կյանքում հնարամիտ են և կարևոր չէ թե նրանք ինչ կհայտնագործեն կամ կստանան, նրանց գործընթացն է գրավում: Նրանք ցանկանում են ամեն ինչ փորձել: Այնուամենայնիվ նրանք երկու տեսակի են լինում. առաջին իր սեքսուալ էներգիան ուղղում է ստեղծագործելու, արարելու և ուրիշներին ծառայելու, իսկ երկրորդները վեր են ածվում իրական դոնժուանների: Այս նշանի համար սերը սպորտ է, խաղ ու արկած: Աղեղնավորը ամուսնանում է այն ժամանակ, երբ հասկանում է, որ անթերի զուգընկեր գոյություն չունի և հարկավոր է բավարարվել եղածով:

Ջրհոս. ազատություն և ամենը մերն է Հավատարմության վարկանիշ.3
Ջրհոսները սովոր չեն խնդրելու, այդ պատճառով, եթե դուք ցանկություն ունեք նրա հետ հարաբերություններ ունենալ, առաջին քայլը արեք և նա կընդառաջի: Հաճախ ջրհոսները միասեր են, այդ պատճառով ամուսնությանը հավատարիմ են: Նրանք վստահում են իրենց ընկերոջը և չեն վերահսկում նրան, հաճախ են կոմպրոմիսի գնում: Բայց որքան էլ հակասական լինի, Ջրհոսները հաճախ են բաժանվում և դա այն պատճառով, որ զուգընկերը կարծում է, թե ջրհոսը ուրիշների համար ավելի շատ բան է անում , քան ընտանիքի: Ջրհոսը կարող է գնալ այն ժամանակ, եթե զգա, որ նրան «կապել են տանը»: Այդ պատճառով նա երկար ժամանակ մշակում է նահանջի պլան, բայց այն անսպասելի է իրագործում՝ «չստերով գնաց հացի և չվերադարձավ»:

Ձկներ. ցանկասիրություն և անկեղծություն Հավատարմության վարկանիշ.1
Տղամարդ Ձկները փափուկ և բարի են, սիրում են երազել: Սերը նրանց մոտ գալիս է սուս ու փուս, ժամանակի ընթացքում հասունանում և զարգանում է : Դա Կենդանակերպի այն նշաններն են, որոնք բանաստեղծություն են արտասանում և պատուհանների տակ սիրային երգեր երգում, բայց մեդալը երկու երես ունի: Երկրորդը կայանում է նրանում, որ Ձկան վսեմ զգացմունքներին երբեմն փոխարինում են սեքսուալ ձգտումները: Բայց ամուսնության մեջ Ձկները ամենակապվածն ու նվիրյալն են,և ամեն ինչ անում են ընտանիքի համար: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր