Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

26 ապր 2016 14:15

Պատերազմի ծանր օրերին ԱԳ նախարարի ձայնը լսելի չէր. Ն. Գալստյան

Ապրիլի 26-ին Հայացք մամուլի ակումբում ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ  Նարեկ Գալստյանը համոզմունք  հայտնեց, որ, Ադրբեջանը շարունակելու է սադրանքները, իսկ դրանք կանխելու համար ժամանակն է, որ ԼՂՀ ճանաչման հարցը ԱԺ օրակարգ  մտնի: «Մենք դեմ ենք խաղաղապահների տեղակայմանը ԼՂՀ սահմաններում, այդ ուժերը երբեք անվտանգության երաշխիք չեն կարող լինել»:

Ըստ նրա, Մադրիդյան սկզբունքներով Արցախի կարգավիճակի հստակեցման հարց գոյություն չունի. «Ըստ այդ սկզբունքների, տարածքներ ենք զիջում, որից հետո՝  հետագայում լինում է հանրաքվե: Իսկ այդ հանրաքվեին ովքե՞ր են մասնակցելու, ի՞նչ կարգավիճակով է լինելու կամ ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը, եթե արդեն զիջումների ես գնում, անընկալելի է»:  Նարեկ Գալստյանի խոսքով, քառօրյա պատերազմի ժամանակ Հայաստանի ԱԳՆ-ի անգործությունը շեշտակի նկատելի էր. «Մեր երկրի քաղաքացիներն իրավունք ունեն տեղյակ լինել թե ինչով է զբաղված ԱԳ նախարարը: Մանավանդ պատերազմի ծանր օրերին ԱԳ նախարարի ձայնը լսելի չէր, Էդվարդ Նալբանդյանը պատերազմական երկրի համար իր տեղում չէ, գուցե խաղաղ, զարգացող երկրների համար կարող էր լինել հրաշալի արտաքին գործերի նախարար»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր