Հունիսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին    

17 հուն 2026 22:05

Հունիսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Հունիսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 18-ին ժամը 09:30-ից մինչև հունիսի 19-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ.Մկրտչյան, Փ.Բյուզանդի, Ա.Խանջյան, Չայկովսկու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Հացիկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Որմնադիրների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 9-ից մինչև 55/5, Որմնադիրների փողոցի 2-րդ շարքի թիվ 37, 45ա, Խորենացու փողոցի թիվ 231/59-ից մինչև 231/114 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր