Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

29 մայիս 2017 14:45

5 արդյունավետ միջոց՝ ներաճած մազերից ազատվելու համար

5 արդյունավետ միջոց՝ ներաճած մազերից ազատվելու համար
1.Պատրաստել շուգարինգի համար նախատեսված մածուկ և մազահեռացման պորցեդուրա անել այն հատվածում, որտեղ կան ներաճած մազեր: Շուգարինգից հետո մաշկի վրա 10 րոպեով դնել խոնավ տաք անձեռոցիկ, այնուհետև ունելու օգնությամբ հեռացնել ներաճած մազերը: Պրոցեդուրան ավարտելուց հետո հարկավոր է ցնցուղ ընդունել, իսկ մաշկին քսել կոկոսյան ընկույզի յուղ:

2.Եթե ունելիով մազերը հեռացնելը հարմար մեթոդ չէ, ապա կարելի է սոդայով ու ջրով մածուկ պատրաստել, լոգանքից հետո քսել այն մաշկին և նուրբ շրջանաձև շարժումներով մերսել: Այս պրոցեդուրայից հետո էպիլյացիա կորելի է անել միայն 2 օր անց:

3.Շաքարավազով սկրաբ: Հարկավոր է խառնել 2 ճաշի գդալ շաքարավազը, 1 ճաշի գդալ ժոժոբայի յուղը և 10 կաթիլ թեյի ծառի եթերայուղն ու ստացված խառնուրդն օգտագործել որպես սկրաբ:

4.Գետասպունգի (бодяга) և ջրածնի պերօքսիդի խառնուրդը կօգնի ազատվել մաշկի նմանատիպ թերություններից: Հարկավոր է մեկ ճաշի գդալ գետասպունգին ավելացնել այնքան ջրածնի պերօքսիդ, որ ստացվի թթվասերի խտության զանգված: Քսել խառնուրդը մաշկին, թողնել 10-15 րոպե, այնուհետև լվանալ և քսել մանկական քսուք:

5.Ասպիրինի և գլիցերինի խառնուրդը (1:1) նույնպես օգնում է ազատվել ներաճած մազերից: Հարկավոր է քսել խառնուրդը մաշկին, թողնել մեկ ժամ, այնուհետև լվանալ և քսել մանկական քսուք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր