Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

31 մայիս 2017 20:00

Դուք ուղղակի սրիկա եք. Սաակաշվիլի. տեսնյութ

 Դուք ուղղակի սրիկա եք.  Սաակաշվիլի. տեսնյութ
Մայիսի 30-ին համացանցում հրապարկվել է Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի և արդարադատության նախարար Պավել Պետրենկոյի միջև վիճաբանության տեսանյութը: Սկանդալը ծագել է Ուկրաինայում Սաակաշվիլիի քաղաքական կուսակցության պաշտոնական գրանցման համար ստեղծվող խոչընդոտների պատճառների մասին զրույցի ժամանակ: Օդեսայի նախկին նահանգապետի խոսքով՝ արդարադատության նախարարը մերժել է գրանցել նրա կուսակցությունը, ընդ որում՝ գրանցելով «Միխայիլ Սաակաշվիլիի դաշինք» անվանումով քաղաքական ուժը մեկ այլ անձի անունով, որը դրա համար հատուկ փոխել է իր անունը: Պետրենկոն իր հերթին հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Սաակաշվիլին կուսակցության անվանափոխման վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել:
«Ի՞նչ կապ ունենք մենք: Դուք ուղղակի սրիկա եք»,- նշել է Սաակաշվիլին: Դրանից հետո նրանց միջև լեզվակռիվ է սկսվել: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր