Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

12 հուն 2017 16:08

Նախիջևանում Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժանքներ են սկսել

Նախիջևանում Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ռազմավարժանքներ են սկսել, որոնք տևելու է մինչև հունիսի 16-ը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:

«Համաձայն Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրի՝ Նախիջևանում հունիսի 12-ին երկու երկրների զինված ուժերը սկսկել են համատեղ զորավարժություններ»,- ասվել է հայտարարության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ զորավարժությունների նպատակը երկու երկրների զինված ուժերի միջև փորձի փոխանակումն է:

«Դասընթացները կտևեն մինչև հունիս 16-ը»,- հավելել է Ադրբեջանի ՊՆ-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր