Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

21 հուն 2017 22:18

Հանգստի բացակայության պատճառով ի՞նչ բացասական երևույթներ կարող են ի հայտ գալ. Հարցազրույց հոգեբանի հետ

Հանգստի բացակայության պատճառով ի՞նչ բացասական երևույթներ կարող են ի հայտ գալ. Հարցազրույց հոգեբանի հետԱմառային հանգստի կազմակերպման արդյունավետության շուրջ զրուցեցինք Մ.Հերացու անվան ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ: 
-Ի՞նչ դերակատարում ունի հանգիստը, արձակուրդը մարդու կյանքում:
-Հանգիստը կարևոր նախապայման է առողջության պահպանման և ամրապնդման համար: Այն նպաստում է նաև աշխատունակության և գործունեության արդյունավետության բարձրացմանը: Կարելի է ասել, հանգիստը անհրաժեշտություն է մարդու կյանքում:
-Ինչպե՞ս կազմակերպել ամառային հանգիստը, որպեսզի այն արդյունավետ լինի:
-Որպեսզի արդյունավետ  լինի  հանգիստը, այն կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ անձի ցանկությունները, նախասիրությունները: Ոմանք նախընտրում են պասիվ, ոմանք էլ` ակտիվ հանգիստ: Այստեղ մեծ դերակատարում ունեն անձնային առանձնահատկությունները, հատկապես խառնվածքի տիպը: Նաև հավելենք, որ մտավոր, նստակյաց աշխատանքով զբաղվող մարդկանց խրախուսելի է ակտիվ հանգիստը, իսկ ֆիզիկական ծանրաբեռնված գործունեության դեպքում անհրաժեշտ է ընտրել պասիվ հանգստի տարբերակը: 
-Իսկ հոգեբանական և առողջական խնդիրներից խուսափելու համար ի՞նչ է պետք անել: 
-Ժամանակին հանգստանալ: Մարդիկ առողջության մասին հիշում են, երբ արդեն առողջության հետ կապված որևէ խնդիր ունեն, ցավոք, այդպես է նաև հանգստի պարագայում: Մարդկանց մեծամասնությունը մտածում է հանգստանալու մասին, երբ հոգնում է, կամ գերհոգնածություն է զգում: Հանգստի մասին անհրաժեշտ է հոգալ ողջ տարվա ընթացքում` ապահովելով հանգստի և աշխատանքի ռեժիմների հավասակշռություն: 
-Հանգստի բացակայության պատճառով ի՞նչ բացասական երևույթներ կարող են ի հայտ գալ մարդու մոտ: 
-Առաջնահերթ նկատում ենք ազդանշաններ հուզական ոլորտից` նյարդայնություն, տրամադրության փոփոխություններ, անկումային տրամադրություն, ագրեսիա, անտարբերություն և այլն, որն ի դեպ իր անդրադարձն է ունենում նաև իմացական ոլորտի վրա` նվազեցնելով ուշադրության, հիշողության, մտածողության, երևակայության արդյունավետությունը: Անշուշտ, հոգեկանն ու մարմնականը փոխկապված են, և հոգեկան վերը նշված փոփոխությունները ազդում են նաև մարմնականի վրա` առաջացնելով տարբեր հոգեմարմնական գանգատներ:  Հանգստի բացակայությունը ազդում է նաև մարդու աշխատունակության, գործունեության արդյունավետության վրա:  
-Արդյո՞ք գոյություն ունի  հանգստի համար արդյունավետ ժամանակային տևողություն:
-Գիտնականները նշում են, որ հանգստի համար նվազագույն ժամանակը երկու շաբաթն է, նորման` երեք շաբաթ: Իհարկե հանգստի արդյունավետ տևականությունը, ինչպես և բովանդակությունը մեծապես պայմանավորված են անձի հոգեբանական առանձնահատկություններով:
 
Զրուցեց Իրինա Սարգսյանը
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր