Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

22 հուն 2017 18:18

Քաղաքաշինության կոմիտեն 718 հազար դրամ է ծախսել վարագույների մաքրման և զուգարանի թղթերի վրա

 Քաղաքաշինության կոմիտեն 718 հազար դրամ է ծախսել վարագույների մաքրման և զուգարանի թղթերի վրա
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն վարագույները մաքուր պահելու համար ապրիլի 14-ին պայմանագիր է կնքել «ԲԻ-ԷՄ բիզնես ինդեքս» ՍՊԸ-ի հետ։
Iravaban.net-ը հայտնում է, որ պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պարտավորվում է մինչև այս տարվա վերջ իրականացնել վարագույրների և փափուկ կահույքի մաքրման ծառայություններ։ Այս պայմանագրի արժեքը 300 հազար դրամ է։
Բացի այդ, մարմինը ապրիլի 17-ին 220 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ` ձեռք բերելով ձեռքի օճառ, լիտրը՝ 6000 ՀՀ դրամ, ընդհանուր 33 լիտր՝ 198 հազար դրամ, ինչպես նաև 220 թուղթ, միավորի գինը 1000 ՀՀ դրամ։
Ընդհանուր առմամբ, վարագույրների և փափուք կահույքի մաքրման, զուգարանի թղթերի և այլ պարագաների համար կոմիտեն ծախսել է ավելի քան 718 հազար դրամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր