Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

03 հուլ 2017 18:05

Կառավարության որոշմամբ պետական դպրոցի մեծ հատվածը անհատույց տրամադրվել է Կարապետյանի փեսայի քրոջը

 Կառավարության որոշմամբ պետական դպրոցի մեծ հատվածը անհատույց տրամադրվել է Կարապետյանի փեսայի քրոջը
«Armtimes.com»-ը գրում է. Երևանի Վ. Մայակովսկու անվան համար 7 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը կառավարության որոշմամբ տրամադրվել է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնին, որը ղեկավարում է վարչապետ Կարեն Կարապետյանի փեսայի քույրը:
Մայակովսկու անվան դպրոցը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում` Երևանի քաղաքապետարանի մոտ, իսկ Գլոբալ Բրիջի տնօրենն է Աննա Հարությունյանը` Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանի դուստրը և էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար, վարչապետի փեսա Հայկ Հարությունյանի քույրը:

Կառավարության հունիսի 8-ին ընդունված որոշման համաձայն, մասնավոր կենտրոնին տրամադրված տարածքի ընդհանուր մակերեսը շուրջ 2 հազար 500 քառ. մետր է` 791 միլիոն 500 հազար դրամ գնահատված արժեքով: Այդ տարածքը ներառում է նաև դպրոցի մարզադահլիճը և կենտրոնին է տրվում անհատույց օգտագործման իրավունքով:

Ուշագրավ է, որ մարզադահլիճը ևս մասնավոր ընկերությանը փոխանցված լինելու հանգամանքը անհայտ է մնացել Մայակովսկու անվան դպրոցի ղեկավարության ու աշխատակիցների համար: Մեզ հետ զրույցում նրանք պնդում էին, որ այդ հատվածն ընդամենը պետք է համատեղ օգտագործել:
Այնինչ կառավարության որոշման մեջ գրված է. «2498,12 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, որից 372,68 քառ. մետր մակերեսով սպորտ դահլիճը (այսուհետ` տարածք) հետ վերցնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Վ. Մայակովսկու անվան N 7 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով, 20 տարի ժամկետով, տրամադրել «Գլոբալ Բրիջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը»:

Եվ միայն սա նշելուց հետո է սահմանվում, որ սպորտդահլիճն օգտագործվելու է Մայակովսկու անվան դպրոցի հետ համատեղ:
«Գլոբալ Բրիջ» ընկերությունն, ըստ կառավարության որոշման, պարտավորվել է, որ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո պետք է 20 տարվա ընթացքում կատարի 100 մլն դրամի ներդրում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր