Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

13 հուլ 2017 13:12

Մեղրով բնական բաղադրատոմսեր՝ սրտանոթային համակարգը մաքրելու և ամրապնդելու համար

 

Մեղրով բնական բաղադրատոմսեր՝ սրտանոթային համակարգը մաքրելու և ամրապնդելու համարՄեղրը հարուստ է մեծ քանակությամբ դյուրամարս գլյուկոզայով, ուստի սրտամկանի թուլացման դեպքում այն կարող է շատ օգտակար լինել: Սակայն տաք թեյի հետ չի կարելի մեծ քանակությամբ մեղր ընդունել, քանի որ սրտամկանի ակտիվ աշխատանքի դեպքում այն հանգեցնում է առատ քրտնարտադրության, իսկ սրտամկանն այս կերպ հավելյալ ծանրաբեռնելը ցանկալի չէ: Սա է պատճառը, որ մեղրը հարկավոր է ընդունել միայն փոքր չափաբաժիններով՝ 1 թեյի կամ ճաշի գդալ օրական 2-3 անգամ կաթի, կաթնաշոռի, մրգ­երի կամ այլ սննդամթերքի հետ:

Այն բարենպաստ ազդեցություն է ունենում սրտամկանի աշխատանքի վրա՝ բարելավելով մարդու ընդհանուր վիճակը, կարգավորելով արյան բաղադրությունը, բարձրացնելով հեմոգլոբինի մակարդակն ու սրտանոթային տոնուսը:

Տարեց մարդկանց առողջության համար մեղրն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ խթանում է սրտամկանի աշխատանքը, նպաստում է կորոնար անոթների լայնացմանը և բարելավում է կորոնար արյան շրջանառությունը, ուստի խորհուրդ է տրվում 1-2 ամիս շարունակ ամեն օր 50-70 գրամ մեղր ընդունել և այդ ընթացքում բացառել այլ քաղցրավենիքը:

Սակայն մեղրն ընդունելիս հարկավոր է շատ զգույշ լինել, քանի որ մեծ քանակությամբ այն կարող է օգուտի փոխարեն վնաս հասցնել (առաջացնել շաքարային դիաբետ, նյութափոխանակության խանգարում և այլն): 

Բացի այդ, մեղրը բազմաթիվ ժողովրդական բաղադրատոմսերի բաղադրիչն է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երկուսը, որոնց օգնությամբ կարելի է մաքրել ու ամրապնդել սրտանոթային համակարգը:

Կաթով ու սխտորով մեղր

Սխտորի 3 պճեղը քերիչով մանրացնել, ավելացնել 1 բաժակ տաք կաթ, թրմել 7 րոպե, այնուհետև ավելացնել 1 ճաշի գդալ հնդկացորենի մեղր, խառնել և քամել:

Այս խառնուրդը հարկավոր է ընդունել առավոտյան դատարկ ստամոքսին: Բուժման կուրսը տևում է մեկ շաբաթ, որից հետո հարկավոր է պատրաստել մեկ այլ ըմպելիք: Անհրաժեշտ է երեկոյան ջրով լի կաթսան դնել սառցարան, իսկ առավոտյան, երբ այդ սառույցը հալվի, ավելացնել 1 թուրինջի և 1 կիտրոնի հյութ, 5 ճաշի գդալ մեղր ու լավ խառնել: Ստացված ըմպելիքը հարկավոր է բաժանել մի քանի հավասար մասի և խմել օրվա ընթացքում: Երեկոյան անհրաժեշտ է պարզապես եռացրած ջրով հոգնա անել: Մեկ շաբաթից այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել: 

Սխտորով մեղր

2 գլուխ սխտորը մաքրել և լավ տրորել, ավելացնել 2 բաժակ թարմ մեղր, լավ խառնել և 10 օր թրմել:

Խառնուրդը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ մեկական ոչ շատ լիքը ճաշի գդալ: Բուժման կուրսը տևում է 1 ամիս:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր