Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

04 օգոս 2017 16:24

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ հայտարարությունը մեծ քաղաքական խաղում որոշակի սակարկելիության գնի ֆունկցիա կատարող քայլ է. Տեսանյութ

ԵԱՏՄ-ից Հայաստանի  դուրս գալու վերաբերյալ հայտարարությունը մեծ քաղաքական խաղում որոշակի սակարկելիության գնի ֆունկցիա կատարող քայլ է. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը խոսեց միջազգային իրավիճակի՝ դրանց ազդեցությունը Հայաստանի վրա, ինչպես նաև ներհայաստանյան գործընթացների շուրջ:
Խոսելով ԱՄՆ-Ռուսաստան ներկայիս հարաբերությունների մասին  Հայկ Մարտիրոսյանը նշեց. «ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն ընթանում էին ավանդաբար երկու տարբեր ուղղություններով՝ մեկը Ռուսաստան-ԱՄՆ գործադիր իշխանություն հարաբերություններն էին, մյուսը՝ Ռուսաստան-ԱՄՆ օրենսդիր իշխանություն հարաբերություններն էին:  Հիմա ստեղծվել է աննախադեպ իրավիճակ: Վերջին շրջանում, երբ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները դարձել են Ռուսաստան-ԱՄՆ օրենսդիր իշխանություն հարաբերություններ, իրավիճակը, չափազանց նվազեցրել է ԱՄՆ-ի համար ճկուն մանևրելու հնարավորությունները և արդյունքն էլ այն է, որ ԱՄՆ իշխանական համակարգում ներքին մեծ պառակտում է ստեղծվել՝ Սպիտակ տան և Կոնգրեսի միջև կան արդեն լուրջ հակասություններ»:
Իսկ երկու համաշխարհային գերտերությունների միջև լարումն ու հարաբերությունների սրումը, ըստ Հայկ Մարտիրոսյանի  երբևէ, որևէ ձև չի կարող լավ ազդեցություն ունենալ նրանց ազդեցության գոտիների վրա. «Հայաստանը երկու գերտերությունների սրված իրավիճակից չի կարող շահել: Մյուս կողմից էլ ՀՀ-ն այնպիսի ողբալի իրավիճակում է գտնվում, որ մի քայլ այս կողմ, մի քայլ այն կողմ` տարբերություն չկա: Անկումային իրավիճակում գտնվող պետության համար կապ չունի մի քիչ արագ է լինում անկումը, թե ավելի դանդաղ»:
 
Հայկ Մարտիրոսյանը անդրադարնալով նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններին՝ նշեց, որ եթե Բարաք Օբամայի վարչակազմը Իրանի դեմ վարում էր հավասարակշռված քաղաքականություն, ապա ներկայիս վարչակազմի կողմից իրականացվող  նոր պատժամիջոցները Իրանի դեմ գնալով լարում են հարաբերությունները։ 
 
Խոսելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին նա նշեց, որ ԱՄՆ-ն միշտ էլ հավասարակշռված քաղաքականություն է վարել Հայաստանի  նկատմամբ. «ԱՄՆ-ի կողմից, հակահայաստանյան որևէ գործողություն, որևէ քայլ մենք համենայնդեպս չենք տեսել: Եղել են, անշուշտ, առանձին գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ամենևին պրոհայկական չեն եղել, բայց պետությունը՝ որպես պետություն, և իր արտաքին քաղաքականության առումով՝ երբևէ որևէ հակահայկական քայլ չի արել, ընդհակառակը, միշտ փորձել է լավացնել և բարելավել հարաբերությունները: Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն որևէ կերպ կաջակցի Ադրբեջանին պատերազմում, բայց այն, որ ընդհանուր առմամբ Հայաստանը դիտարկվում է միակողմանի կողմնորոշում ունեցող երկիր, որը միջազգային լարված իրավիճակում հայտնված մի պետության կցորդն է, դրանում որևէ կասկած չկա, իսկ շատ հանգամանքներ կարող են բխել հենց սրանից: Ճիշտ է ՌԴ դեմ պատժամիջոցներն անմիջականորեն Հայաստանի դեմ չեն, բայց Հայաստանի տնտեսությունը ՌԴ-ի ենթատնտեսությունն է, այն բոլոր թելերով կապված է Ռուսաստանին: Եթե Ռուսաստանը կարող է մարսել ցնցումները, ապա Հայաստանը չի կարող: Հայաստանին միայն «փրկում է» տնտեսություն չունենալը, փոքր տնտեսություն, սպառման փոքր շուկա ունենալը, բայց, միևնույն է, հաստատ տուժելու է»,- նկատեց քաղաքագետը:
 
ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարությունը Հայկ Մարտիրոսյանը ընդհանրապես իրատեսական չի համարում.« Այս իշխանությունների պարագայում դա գրեթե հարյուր տոկոսով բացառված է: Այդ առաջարկության իրատեսականությանը չեմ հավատում, քանի որ բոլորն են հասկանում, որ դա անհնար է: Կարծում եմ` սա մեծ քաղաքական խաղում որոշակի սակարկելիության գնի ֆունկցիա կատարող քայլ է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր