Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, եղանակն՝ առաջիկա օրերին          Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևի 3 հրահանգ       Երևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին    

10 օգոս 2017 16:30

Խաղողօրհնեքը ժողովրդական տոն է դարձել՝ խաղողը օրհնելու ավանդության հաշվին. Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Խաղողօրհնեքը ժողովրդական տոն է դարձել՝ խաղողը օրհնելու ավանդության հաշվին. Տ. Շմավոն քահանա ՂևոնդյանՀայացք մամուլի ակումբում  Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը խոսեց  Հայ Առաքելական Եկեղեցու  5 տաղավար տոներից մեկի՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի՝ Խաղողօրհնեքի մասին: 
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց  Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը, սա գեղեցիկ տոն է ու սիրված է բոլոր հայերի կողմից, որովհետև Աստվածածինը մեծագույն սրբի, բարեխոսի կերպար է: Նա նշեց, որ խաղողօրհնեքը ժողովրդական տոն է դարձել՝ խաղողը օրհնելու ավանդության հաշվին:
«Բոլոր եկեղեցիներում նույն ժամին պատարագ է մատուցվելու, որի ավարտին օրհնվում է խաղողը, ընթերցվում է աղոթքը, ապա օրհնված խաղողը բաժանվում է ժողովրդին: Ժողովուրդը մտածում է, թե ինչքան շատ տանի եկեղեցու օրհնված խաղողից, այնքան իրենց մեղքերը կներվեն, այնքան իրենք կդառնան ավելի քրիստոնյա, ինչի հետևանքով երբեմն տհաճ միջադեպ է լինում՝ հրմշտոց է լինում, բայց օրհնվում է ոչ միայն եկեղեցի ընծայված խաղողը, այլ՝ աղոթքով մենք հայցում ենք Աստծո օրհնությունը բոլոր պտուղների համար՝ քաղված, դաշտում գտնվող ու քաղվելիք»,- ասաց Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը: 
Վերջինս կոչ արեց՝ ագահություն չանել ու վերցնել մեկ ճութ խաղող: Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանն ասաց, որ խաղողը եկեղեցի են բերում հավատացյալները, ովքեր հոժար կամքով խաղող են նվիրաբերում ու հենց այդ խաղողն էլ մատուցվում է մարդկանց: «Շատ գեղեցիկ ու հյութալի տոն է»,- ավելացրեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր