17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

28 օգոս 2017 15:52

Անձերի փոփոխությամբ արցախյան խնդրի կարգավորման լուրջ փոփոխություն սպասել պետք չէ. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խոսեց աշխարհաքաղաքական հարցերի, ԼՂՀ հիմնահարցի շուրջ:
«Սարգսյան-Պուտին վերջին հանդիպման մեջ ոչ մի հետաքրքիր և արտառոց բան չկա: Դա սովորական աշխատանքային այց էր»,- ասաց նա:
Անդրադառնալով Թուրքմենստանի նախագահի Հայաստան կատարած  այցին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց. «Թուրքմենստանին հետաքրքրում է Իրանի հետ ՀՀ ազատ տնտեսական գոտին, որը ողջ ԵԱՏՄ-ին է վերաբերում: Հայաստանը փորձելու է իր վրա վերցնել Իրանի հետ գործակցությունը, ներառելով ԵԱՏՄ այլ երկրներին: Իրանցիների հետ հեշտ չէ աշխատել»: 
Խոսելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահի մասին, ասաց. «Նա բավականին փորձառու մարդ է, աշխատել է տարբեր կոնֆլիկտների հետ, բայց անձերի փոփոխությամբ պայմանավորված՝ արցախյան խնդրի կարգավորման հարցում լուրջ փոփոխություններ սպասել պետք չէ»: 
Իսկ արցախյան հարցի կարգավորման գործընթացը նմանեցրեց կաղամբի, քանի որ իրար վրա են դրվում մեծ քանակությամբ ոլորտների բալանսի պահպանումը. «Տնտեսական բալանս, քաղաքական բալանս, զինված ուժերի բալանս, և այլն»։
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի ԵՄ հետ ստորագրվելիք փաստաթուղթը պատրաստ է, համաձայնեցված է, տեխնիկական շտկումներ են արվում, իսկ քաղաքական հակասություններ տեսանելի չեն: Կարող ենք ենթադրել, որ այն կստորագրվի նոյեմբերին։
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր