Իրանն ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու որոշում է կայացրել          Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին       Ռոբերտ Քոչարյանին իրավապահները թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը    

14 հուն 2026 23:09

Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին

Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորինԱմեն անգամ, երբ հարցազրույց էի տալիս օտարերկրյա լրատվամիջոցներին, միշտ ասում էի, որ Հայաստանը պատմականորեն ժողովրդավար երկիր է, որպեսզի չգցեմ իմ երկրի վարկանիշը օտարի աչքին։

Մեզ հետ արված բազմաթիվ ապօրինություններից հետո էլ ասում էինք, որ մեր երկիրը «ժողովրդավար» է։

Այսօր ժողովրդի քվեով ԱԺ անցած ուժին, որը կօգներ մեզ ապահովել մեր պայքարը Ալիևի սահմանադրության դեմ, Ալիևի ծրագրերի դեմ, ուղղակի առանց բացատրության հանեցին ԱԺ-ից՝ չնայած դատարանի ուղիղ որոշմանը։

Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա։

Ունե՞նք իրավունք զիջելու։

Ո՛Չ։

Լինելու է դժվար, լինելու է անարդար, բայց սե՞նց դիկտատորներ են ճամփվել։ Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին!

Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր