Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

04 սեպ 2017 16:18

Հայաստանը դեռ 20 տարի առաջ պետք է իրականացներ Ռուսաստան-Բելառուս-Հայաստան ժողովրդական նախաձեռնությունը. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ԳԽ պատգամավոր, ԱԺ երկրորդ և երրորդ գումարումների պատգամավոր Աղասի Արշակյանը խոսեց սեպտեմբերի 3-ին Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու հայտարարության և 20 տարի առաջ Ռուսաստան-Բելառուս-Հայաստան ժողովրդական նախաձեռնության մասին: 
Ըստ Աղասի Արշակյանի Հայաստանը դեռ սկզբից պետք է անդամակցեր ԵՏՄ–ին, առանց ավելորդ ժամանակ կորցնելու, իսկ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու արդյունքը համարում է դրական, շոշափելի տեղաշարժերով: Ավելին, նա կարծում է որ այս քայլը ուշացաց էր և, որ դրանից 16 տարի առաջ պետք է Հայաստանը իրականացներ Ռուսաստան-Բելառուս-Հայաստան ժողովրդական նախաձեռնությունը, որի տակ ստորագրել էին նշանավոր մարդիկ:
Հայաստանը դեռ 20 տարի առաջ պետք է իրականացներ Ռուսաստան-Բելառուս-Հայաստան ժողովրդական նախաձեռնությունը. Տեսանյութ
Անդրադառնալով դժվարություններին նա նկատեց. «Աշխարհում ընթացող ցանկացած գործընթաց հիմա միայն մեկ նպատակ է հետապնդում՝ շուկա գրավել»։
Խոսելով ԵՏՄ-ին և դրան Հայաստանի միանալուն քննադատությունների մասին Աղասի Արշակյանը ասաց. «Եվրասիական տնտեսական միության քննադատները միշտ չէ, որ հասկանալով են քննադատում, այլ հաճախ անում են դա պատվերով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր