18:33 - Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. Տեսանյութ         17:32 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ      16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է    

19 սեպ 2017 15:52

Երկրի բյուջեն լցնել հիվանդների, կարիքավորների հաշվին ճիշտ չէ

Հայացք մամուլի ակումբում Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ  Սամվել Զաքարյանը խոսեց կառավարության մերժումը դեղերի վրայից ԱԱՀ-ն հանելու պահանջի, դեղագործության ոլորտում առկա  խնդիրների մասին;
Սամվել Զաքարյանը իր մտահոգությունը ներկայացրեց դեղերի վրա ավելացված արժեքի հարկի վճարումը վերացնելուց ՀՀ կառավարության հրաժարվելու կապակցությամբ. «Հայաստանում մինչև 2005 թ-ը դեղորայքի վրա չի եղել ԱԱՀ: Հարկումը ներդրվեց այն նպատակով, որպեսզի դրա արդյունքում ձևավորված գումարն ուղարկվի հատուկ հիմնադրամին, որտեղից այդ գումարը նախատեսված էր ուղղել առողջապահության խնդիրների լուծմանը: Ինչպես տեսնում ենք, ԱԱՀ-ն ներդրվեց, բայց հիմնադրամի մասին այդպես էլ մոռացվեց: Արդյունքում Հայաստանում դեղերի գները 2-3 անգամ ավելի թանկ են, քան Ռուսաստանում, էլ  չասած հարևան Վրաստանի մասին: Սոցիալական պետությունը դեղերի վրա իրավունք չունի պահպանել 20% ԱԱՀ-ն, ինչպես նաև երկրի բյուջեն լցնել հիվանդների, կարիքավորների հաշվին ճիշտ չէ», -ասաց նա: 
Ըստ Սամվել Զաքարյանի, պետության համար տնտեսական արդյունքն այս հարկատեսակից այնքան էլ էական չէ, բյուջեն տարեկան կտրվածքով կորցնում է մոտ 20 մլն դոլար, մինչդեռ, սոցիալական արդյունքը հսկայական է:
Իսկ կառավարության այն հիմնավորումը, որ եթե դեղերի արժեքից հանվի ԱԱՀ-ն, ապա չի նշանակում, որ դեղատներն անմիջապես և համարժեքորեն կիջեցնեն գները, նա դիլետանտություն է համարում: 
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում հավանություն չտվեց «Ելք» դաշինքի նախաձեռնությանը, դեղերի վրայից ԱԱՀ-ն վերացնելու վերաբերյալ: 
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկված արտոնությունը նպատակային չէ, քանի որ դրանից  կարող են օգտվել ինչպես սոցիալապես անապահով, այնպես էլ մնացած բնակչությունը: 
Իսկ կառավարության եզրակացության մեջ ասված է, որ այս քայլը ոչ միայն չի ապահովի առաջադրված խնդիրների կատարումը, այլ նաև ալդ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին կընձեռի գերշահույթ ստանալու հնարավորություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր