Ճանապարհներին սպասվում է մերկասառույց          Տիգրան Արզաքանցյանը դիմել է ոստիկանություն.«Զվարթնոց» օդանավակայանում հնչեցրել են սպանության սպառնալիքներ       Տեսանյութ.Հրեա ծայրահեղականների կողմից հարձակում է եղել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և հայերի վրա    

05 հոկ 2017 20:50

Սև թեյն օգնում է ազատվել ավելորդ քաշից

 Սև թեյն օգնում է ազատվել ավելորդ քաշից
Պարզվել է, որ մեծ քանակությամբ սեւ թեյի օգտագործումը կապված է քաշի նվազման եւ աղիների միկրոֆլորայի աշխատանքի բարելավման հետ: Այդ մասին գիտնականները հայտարարել են European Journal of Nutrition հրատարակությունում հրապարակված հոդվածում։
«Մենք վաղուց գիտեինք, որ կանաչ թեյի մեջ պարունակվող պոլիֆենոլներն ավելի ուժեղ են ազդում առողջության վրա, քան սեւ թեյի համանման նյութերը, քանի որ դրանք կարող են հայտնվել մարդու հյուսվածքների եւ արյան մեջ:
Պարզվել Է, որ սեւ թեյը կարող է ազդել աղիների միկրոֆլորայի վրա, ինչն ինքնին կարող է լավացնել մարդկանց առողջությունը եւ նվազեցնել նրանց քաշը»,-հայտարարել է Լոս Անջելեսում (ԱՄՆ) գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակցուհի Սյուզան Հենինգը:
Գիտնականների անցկացրած գիտափորձերի ընթացքում սեւ թեյի ակտիվ նյութերը խթանել են միկրոֆլորայում առանձին օգտակար բակտերիաների աճը, եւ ճնշել այն մանրէների աճը, որոնք սովորաբար բնակվում են գեր մարդկանց եւ կրծողների աղիներում: Այդ ամենը մկներին օգնել է գցել ավելորդ քաշը, բարելավել նյութափոխանակությունը եւ ստանալ դրական այլ արդյունքներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր