ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. «Հրապարակ»          Հունիսի 9-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 հուն 2026 10:55

Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ավտոքարշակի վրայից ընկել և մոտ 30 մետր գլորվել է ձորը և բռնկվել

Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ավտոքարշակի վրայից ընկել և մոտ 30 մետր գլորվել է ձորը և բռնկվելՄայիսի 31-ին՝ ժամը 23:03-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Cadillac» մակնիշի ավտոմեքենան ավտոքարշակի (էվակուատոր) վրայից ընկել և մոտ 30 մետր գլորվել է ձորը և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել ժամը 23։42-ին, մարվել՝ 00։45-ին։ Այրվել է ավտոմեքենան․ տուժածներ չկան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր