Մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրմամբ իրավիճակը երկրի ներսում կարող է վերածվել քաոսի          «Առանց կրակի ծուխ չի լինում».Իրանը պատրաստվում է կամ արդեն ուղարկել է 4000 հոգանոց զորախումբ Հայաստան կամ Արցա՞խ       Տեսանյութ.Իրանը զգուշացնում է Երևանին, որ սպասվում է պատերազմ.Ադրբեջանը նպատակ է դրել առանց տանկերի հաստատվել ՀՀ տարածքում՝ սկզբում մարդիկ կգան, հետո նոր տանկերը    

14 հոկ 2017 19:40

Սանկտ Պետերբուրգում Արցախի տաղավարի մոտ ադրբեջանցիները սադրանքի են դիմել

 Սանկտ Պետերբուրգում Արցախի տաղավարի մոտ ադրբեջանցիները սադրանքի են դիմել
Հոկտեմբերի 12-ից 14-ը Արցախի Հանրապետությունը ներկայացված էր ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ընթացող «Ինվետեքս 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում։
Արցախը՝ որպես զբոսաշրջային ուղղություն հետաքրքրություն է առաջացրել տուրիզմի ոլորտի մասնագետների և ցուցահանդեսի այցելուների մոտ։

Գերատեսչության աշխատակիցների կողմից տարվել են արդյունավետ աշխատանքներ՝ ուղղված տեղում Արցախի զբոսաշրջային ներուժի մասին տեղեկացվածության բարձրացմանը։ Մասնավորապես՝ բաժանվել է մեծ քանակությամբ զբոսաշրջային գրականություն, տեսահոլովակներով սկավառկներ, քարտեզներ, բացի այդ՝ ցուցահանդեսի մասնակիցներին ներկայացվում էին Արցախ այցելելու և շրջաայություններ կազմակերպելու հնարավորությունները։
Ցուցահանդեսի ընթացքում տեղ են գտել նաև ադրբեջանցիների սադրանքները։
 
Այսպես, ցուցահանդեսի ողջ ընթացքում տարբեր խողովակներով Ադրբեջանի Հանրապետության մի շարք պաշտոնական անձինք, համայնքի ներկակացուցիչներ փորձում էին ճնշում գործադրել ցուցահանդեսի կազմակերպիչների վրա՝ ԱՀ պատվիրակության աշխատանքները դադարեցնելու պահանջով։ Հասկանալով, որ իրենց ջանքերը ապարդյուն են՝ ցուցահանդեսի վերջին օրը մի խումբ ադրբեջանցիներ փորձել են տեղում խոչընդոտել Արցախի տաղավարի աշխատանքները՝ լարվածություն ստեղծելով տաղավարի շուրջ։ Սակայն ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվեց կասեցնել նաև այդ սադրանքը և ցուցահանդեսի անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ադրբեջանցիները դուրս են հանվել ցուցահանդեսի տարածքից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր