90-ականներին Կալուգայում արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб
90-ականներին ՌԴ-ում՝ մասնավորապես Կալուգայում, արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանը։«Կցված են օրինակներ, կարող ենք 100 ներով դնել:
Մաքուր մարդուն անվանարկելու յուրաքանչյուր փորձ հետ է վերադառնալու անվանարկողներին:
Մարդկանց գլխին "սարքել" փորձող փոքրիկ բայց չարաճճի խմբակին:
Փոփոխությունները գալիս են!!
Ուժեղ Առաջնորդը գալիս է»,-գրել է Կարապետյանը՝ հրապարակելով լուսանկարներ։



