Դեռ 1950 թ-ին շաքարային դիաբետը ներառվել է հոգեմարմնական հիվանդությունների յոթնյակի մեջ
Հայացք մամուլի ակումբում ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը և ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս,
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. դոցենտ Սոնա Հարությունյանը խոսեին Շաքարային դիաբետի կանխարգելման և բուժման նորագույն մոտեցումների, վերջին առաջընթացների և հեռանկարների, ինչպես նաև դիաբետի և հոգեբանական գործոնների փոխկապակցվածության մասին:
Գայանե Բայբուրդյանը նշեց,
որ Աշխարհում շաքարային դիաբետի հիվանդացությունը բավական մեծ թիվ է կազմում՝ մոտ
500 մլն մարդ ունի շաքարային դիաբետ, որից զգալի մասը շաքարային դիաբետի տիպ 2 տեսակով
է հիվանդ, և 10%-ը ինսուլինից կախյալ շաքարային դիաբետն է: Տիպ 1 և տիպ 2 դիաբետները
տարբերվում են իրարից նրանով, որ տիպ 1-ը միայն ինսուլինի թերապիա է պահանջում: Իսկ
ՀՀ-ն բարձր ցուցանիշներ ունի, թեև դրանք համեմատելի են համաշխարհային ցուցանիշների
հետ. «Ունենք մինչև 18 տարեկան 530 հիվանդ, և յուրաքանչյուր տարի հիվանդանում է մոտ
60-80 երեխա: Վերջին տարիներին միտում կա, որ ավելի փոքր երեխաներ են հիվանդանում՝
5-ից ցածր, դժվար է բացատրել, թե ինչու, բայց միտումն աշխարհում կա: Քանի որ աշխարհում
գնում է նոր ինսուլիների սինթեզը, ՀՀ-ն ևս կհամալվի այդ ինսուլինով: Բացի այդ, կան
ինսուլինային պոմպեր, որոնք իհարկե չեն ապահովում պետպատվերով, բայց ՀՀ-ում արդեն կա
և ներմուծվում են: Այս պոմպերի միջոցով հեշտ է ներարկում կատարել, հիվանդը հաճախակի
չի ստանում՝ օրը 4-6 անգամ, և ենթամաշկային ձևով ներդրված է, և հատկապես երեխաների
մոտ հաճախ ներարկելու խնդիրը նվազում է,- ասաց Գայանե Բայբուրդյանը:
Գայանե Բայբուրդյանը նաև տեղեկացրեց,
որ ունեն դպրոց, որտեղ հարազատներին, ծնողներին և հիվանդին բացատրում են, և այդ երեխաները
գիտեն, որ եթե ուզում են հասնել բաձրունքների, իրենք կարող են հասնել, հիվանդությունը
չի խանգարում, ուղղակի ամեն ինչ պետք է անել գրագետ:
Սոնա Հարությունյանն էլ նշեց, որ դեռ 1950 թ-ին շաքարային դիաբետը ներառվել է հոգեմարմնական
հիվանդությունների յոթնյակի մեջ, ինչը հիմնավորում
է, որ հոգեբանական գործոնները նշանակալի դեր ունեն դիաբետի զարգացման գործում. «Հոգեբանական գործոններից
մեծ ազդեցություն ունեն տևական սթրեսները, դեպրեսիան, բացասական հույզերը, վիրավորանքը, ինքնամեղադրումը: Տևական սթրեսներ՝
օրինակ կենցաղային սթրեսները 20-25 տոկոս հավանականություն են ապահովում դիաբետի առաջացման համար, բայց դիաբետի
ախտորոշումը ևս կարող է սթրեսային վիճակ առաջացնել մարդու մոտ: Համաշխարհային հոգեբուժության
ասոցիացիայի վերջին տարիների տվյալներով դեպրեսիայով տառապող այցելուների մոտ դիաբետի
առաջացման ռիսկը բարձր է 65 տոկոսից, իսկ դիաբետ
ունեցող այցելուների մոտ դեպրեսիայի հավանականությունը կազմում է 31 տոկոս: Այսինքն
այստեղ նույնպես նկատելի է սերտ կապվածություն»,-ասաց Սոնա Հարությունյանը:
Սոնա Հարությունյան նաև անդրադարձավ
ընտանիքի վարքագծին, որտեղ կա շաքարային դիաբետով երեխա. «Շատ հաճախ, երեխայի մոտ մեխանիզմ է ձևավորվում, որ եթե ես հիվանդ եմ, դա տալիս է ինձ շատ առավելություններ, ինձ ավելի շատ են սիրում, ավելի հոգատար են իմ հանդեպ, ինչ ուզում եմ` անում են։ Ընտանիքում չպետք է շեշտադրվի հիվանդության գործոնը, պետք է հաշվի առնել, որ այն կա, բայց պետք է շեշտը դնել երեխայի կենսագործունեության այլ ոլորտների վրա, ակայն, միևնույն ժամանակ գերագնահատել էլ պետք չէ, այն կարող է բացասական հետեւանք ունենալ, միշտ պետք է պահել բալանսը».-
նկատեց հոգեբանը։