Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 նոյ 2017 15:55

Զորակոչից խուսափելը հանցագործություն է, եթե այդ մտադրությամբ են հեռացել, այդ գումարն ամենաօպտիմալն է. Կարինե Աճեմյան

Զորակոչից խուսափելը հանցագործություն է, եթե այդ մտադրությամբ են հեռացել, այդ գումարն ամենաօպտիմալն է. Կարինե ԱճեմյանԱզգային ժողովը քննարկում է «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական պարտադիր ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Զեկուցողը ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն է։

Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին առաջարկություններին, որով զինվորական ծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն է տրվում: Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զինվորական զորակոչից տարկետման իր իրավունքը ձևակերպելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով կարող է օրենքի խախտմամբ չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել ամսական նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափ գումար, այսինքն՝ 200 հազար դրամ՝ յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար։ Նախկինում այդ թիվը 100 հազար էր։

Այսպիսով, օրենքի գործողության ժամկետը կերկարացվի մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը: Այսինքն, ՀՀ սահմաններից դուրս գտնվող և պարտադիր զինծառայություն չանցած ՀՀ այն քաղաքացիները, ում 27 տարին լրացել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, կկարողանան տույժի դիմաց ազատվել քրեական հետապնդումից:

Կարինե Աճեմյանը համարում է, որ երիտասարդները խախտել են ամենակարևոր՝ «Զինակոչի մասին» օրենքը և իր խոսքում նշեց. «Զորակոչից խուսափելը հանցագործություն է, եթե այդ մտադրությամբ են հեռացել: Մենք խստացնում ենք, որպեսզի իրենք մտածված, այս պատճառով չփախչեն զորակոչից: Ես համոզված եմ, որ այս գումարը ամենաօպտիմալն է, 500ապատիկի չափով առաջարկվածը շատ մեծ էր, մենք հասկացանք։ Այդ մարդիկ սովորել, աշխատել են այդ տարիներին, դա մեծ գումար չէ, եթե օրենք են խախտել»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր