Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Հակակոռուպցիոն դատարանի բակում իրավիճակը լարվել է, ոստիկաններն ու քաղաքացիները սկսել են քաշքշել իրար       Մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից    

18 նոյ 2017 18:50

Լիմոնաջրի օգտակար հատկությունները

Լիմոնաջրի օգտակար հատկությունները
Մարդկանց մեծամասնությունը սիրում է կիտրոն, ինչը զարմանալի չէ, քանի որ այն հիասքանչ ու թարմացնող համ ունի։ Կիտրոնը, սակայն, կարելի է կիրառել նաև ոչ միայն համի համար։ Այն մեծ առավելություններ ունի, որոնք կարող է օգտագործվել առողջության ու արտաքին տեսքի համար։Ներկայացնում ենք կիտրոնի օգտագործման 10 օգտակար հատկությունները՝

1. Կիտրոնաջուրը բարելավում է մարսողական համակարգի գործունեությունը։ Կիտրոնը պարունակում է պեկտին, որն անհրաժեշտ է աղիների առողջությունը պաշտպանելու համար։
2. Կիտրոնն օգնում է օրգանիզմի հիդրատացմանը, որի համար անհրաժեշտ է ընդամենը խմել 1 բաժակ կիտրոնաջուր։
3. Կիտրոնը պաշտպանում է աչքերը, քանի որ նրանում առկա վիտամին C-ն ու հակաօքսիդանտները հիանալի միջոց են աչքերը կատարակտից ու մակուլոդիստրոֆիայից պաշտպանելու համար։
4. Բարելավում է լյարդի ֆունկցիան, քանի որ խթանում է էնզիմների ֆունկցիան և օգնում է տոքսինների հեռացմանը։
5. Այն կալիումի աղբյուր է, որը համարվում է 5 կարևոր հանքային նյութերից մեկը, որ անհրաժեշտ է մեր օրգանիզմին։ Կիտրոնաջուրը բարելավում է մկանների, ուղեղի, սրտի և երիկամի աշխատանքը։

6. Կիտրոնաջուրը մաշկը դարձնում է մաքուր, փափուկ ու հարթ։ Այն կարող է անցկացնել նաև պզուկները, ինչպես նաև կնճիռները և պարգևել առողջ ու գեղեցիկ մաշկ։
7. Խթանում է իմունային համակարգը, որը կարևորագույնն է հիվանդություններից պաշտպանվելու համար։
8. Քրոնիկ բորբոքումները հանգեցնում են օրգանիզմում տարբեր հիվանդությունների ձևավորմանը, իսկ կիտրոնը կարող է պայքարել բորբոքումների դեմ ու առողջացնել օրգանիզմը։
9. Խթանում է նյութափոխանակությունը, որը շատ կարևոր է ավելորդ քաշից ազատվելու համար։
10. Առավոտյան սուրճին շատ հեշտությամբ կարող է փոխարինել կիտրոնաջուրը, որը ևս Էներգիա է հաղորդում օրգանիզմին։ Ի տարբերություն սուրճի, կիտրոնաջրի պարգևած էներգիան առավել երկարատև է լինում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր